Աշխարհ

28.11.2016 17:25


Հաղորդավար Նիկոլայ Դրոզդովը Մոսկվայում կնոջ է վրաերթի ենթարկել

Հաղորդավար Նիկոլայ Դրոզդովը Մոսկվայում կնոջ է վրաերթի ենթարկել

Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Նիկոլայ Դրոզդովը Մոսկվայի հարավ–արևմուտքում կնոջ է վրաերթի ենթարկել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ իրավապահ մարմիններում իր աղբյուրներին հղումով։

Նախնական տվյալներով՝ տուժածը փողոցն անցնելի է եղել անթույլատրելի վայրում։

Ոստիկանությունը կատարվածի առնչությամբ ստուգումներ է սկսել։

Տուժածը հոսպիտալացվել է։

Ինչպես հայտնում է «Life»–ը, 78-ամյա Դրոզդովը պատմել է, որ կինն անսպասելի հայտնվել է մեքենայի առաջ, ինքն ուզեցել է արգելակել, սակայն շփոթել է ոտնակները։ Այնուհետև հաղորդավարը դուրս է եկել մեքենայից՝ օգնելու տուժածին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը