Լրահոս

26.11.2016 12:00


Մայամիի բնակիչները ցնծում են Կաստրոյի մահվան համար (տեսանյութ)

Մայամիի բնակիչները ցնծում են Կաստրոյի մահվան համար (տեսանյութ)

Կուբայի դրոշներով հարյուրավոր մարդիկ են դուրս եկել Մայամիի փողոցներ՝ իրենց ցնծությունն արտահայտելու կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «The Hollywood Reporter»–ը։

«Fusion»–ի լրագրողը «Թվիթթերի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են մարդկանց ամբոխները լոզունգներ վանկարկում և ողջունում միմյանց։ Նրանք նաև հարվածում են տնից բերած կաթսաների վրա՝ արտահայտելով իրենց ուրախությունը։

Ծագումով կուբացիները, ովքեր բնակվում են Մայամիում, վանկարկել են՝ «Կուբան ազատ է», «Ազատությո῀ւն»։

Մայամիում կուբացիների մեծ համայնք կա։ Նրանց զգալի մասը լքել է երկիրը քաղաքական կուրսի հետ անհամաձայնության պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը