Աշխարհ

26.11.2016 09:31


Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացել է

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացել է

90 տարեկանում մահացել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն։ РИА «Новости» գործակալությունը նշում է, որ այս մասին հայտնել է Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոն։

Կուբայի հեղափոխական զինված ուժերի մայոր Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ. օգոստոսի 13-ին՝ Կուբայի Օրիենտե նահանգում։ 1976թ․դեկտեմբերից 30 տարի շարունակ եղել է Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի ղեկավարը, նաև՝ Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։

Առողջական խնդիրների պատճառով 2006թ․ հուլիսի 31-ին իր պարտականությունները փոխանցել է եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը