Աշխարհ

14.11.2016 13:45


Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել

Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պաշտպոնապես հրաժարական է տվել նախագահական ընտրություններում իր կուսակցության ներկայացուցչի կրած պարտությունից հետո։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Հիշեցնենք, որ Բուլղարիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ռումեն Ռադևը:

99,33% քվեաթերթիկների հաշվառումով՝ Ռադևին ձայն է տվել ընտրողների 59,35%-ը: Նրա մրցակից, Բուլղարիայի ներկայիս խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևան 36,17% ձայն է ստացել: Երկրի իշխող կուսակցությունը՝ «Քաղաքացիները` հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման», ընդունել է իր թեկնածուի պարտությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը