Աշխարհ

14.11.2016 09:34


Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է սոցիալիստ Ռադևը

Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է սոցիալիստ Ռադևը

Բուլղարիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ռումեն Ռադևը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ երկրի ԿԸՀ-ի տվյալներին հղումով:

99,33% քվեաթերթիկների հաշվառումով՝ Ռադևին ձայն է տվել ընտրողների 59,35%-ը: Նրա մրցակից, Բուլղարիայի ներկայիս խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևան 36,17% ձայն է ստացել: Երկրի իշխող կուսակցությունը՝ «Քաղաքացիները` հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման», ընդունել է իր թեկնածուի պարտությունը: Իր հերթին կուսակցության առաջնորդ, երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է առաջիկա օրերին հրաժարական ներկայացնելու իր մտադրության մասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը