Երեկ ԱԺ–ն «ջանջիգյարային» մթնոլորտում ընդունեց Ընտրական նոր օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը։ Սա այն դեպքն է, երբ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի դիպուկ գնահատմամբ, «լեռը մուկ ծնեց»։
Բանն այն է, որ քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իշխանությունների հետ «4+...» ձևաչափով քննարկում էին Ընտրական նոր օրենսգրքին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնց մեջ ցուցակների հրապարակումը միայն կետերից մեկն էր։ Սկզբունքային էին համարվում, այսպես կոչված, ռեյտինգային քվեարկության համակարգի բացառումը, քվեարկության միասնական էլեկտրոնային մեխանիզմների ներդրումը (խոսքը, մասնավորապես, վերաբերում էր մատնահետքերի միջոցով կրկնաքվեարկությունը բացառող միասնական համակարգի գործարկմանը) և այլն։ Այս բոլոր հարցերում իշխանությունները զիջումների չգնացին։
Միակ «զիջումն» արվեց ընտրողների ցուցակների հրապարակման մասով, որը ենթադրաբար պետք է կանխի «շրջիկ խմբերի» կամ առանձին անհատների կողմից ուրիշի փոխարեն քվեարկելը։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ նոր օրենքով ոչ թե կանխվել է ուրիշի փոխարեն քվեարկելու հնարավորությունն, ու ապահովվել ընտրողների ցուցակների թափանցիկությունը, այլ կանխվել է կեղծիքների դեմ բողոք ներկայացնելու հնարավորությունը։
Ընտրական նոր օրենսգրքով քրեականացվել և բավական խիստ պատիժ է սահմանվել այն դեպքի համար, երբ մարդը բողոքում է ուրիշի փոխարեն քվեարկելու փաստի կապակցությամբ։ Օրենքով այնպիսի ձևակերպումներ են տրված, որ գործնականում ցանկացած բողոքողի կարող են մի քանի տարով ազատազրկել, եթե նա հանկարծ փորձի բողոքել կեղծիքի դեմ։
Իսկ եթե բողոքողը կարողանա ապացուցել ուրիշի փոխարեն քվեարկության փաստը, ապա դա ոչինչ չի տալու։ Օրենքը ոչինչ չի նախատեսում այդ դեպքում. ամեն ինչ թողնված է հանձնաժողովի հայեցողությանը։ Այսինքն՝ հայտնաբերված կեղծիքը ոչ մի բան է լինելու, հետևաբար ցուցակների հրապարակման հետ կապված իշխանական «զիջումը» ժողովրդավարության հաղթանակ որակելն առնվազն անհիմն լավատեսության հետևանք է կամ էլ այլ բանի վկայություն։
Իշխանությունները, փաստորեն, օրենքով պաշտպանել են ընտրակեղծարարին։ Դա պատահական չէ, քանզի ուրիշի փոխարեն քվեարկելու «ինստիտուտը» ընտրակեղծիքների գործիքակազմի մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում։ «Ինչքան ուզեք՝ էնքան խփեմ» հայեցակարգի կյանքի կոչման համար հենց ուրիշի փոխարեն քվեարկող «դրուժինաներն» են «առաջին գիծ» ուղարկվում։
Ինչպես հայտնի է, իշխանությունները վերարտադրության համար, այլ ռեսուրսներից զատ, մշտապես կիրառում են նաև վարչական ռեսուրսը։ Այդ ռեսուրսի կիրառման ուղղություններից մեկը «փակ դռներ» հայտնաբերելն է։ Այսինքն՝ այն բնակարանները գտնելը, որտեղ ՀՀ քաղաքացիները գրանցված են, բայց վաղուց չեն բնակվում։
Մարզպետարանների, համայնքապետարանների, համատիրությունների ու ոստիկանության համար դժվար չէ տարածքները «սանրելն» ու վաղուց արտագաղթածների կամ միայն մի քանի ամսով Հայաստանում բնակվողների ցուցակը կազմելը։ Այդ ցուցակում հայտնված մարդկանց անունով հետագայում փաստաթղթեր են տրվում ուրիշներին, և ձևավորված «շրջիկ խմբերը» քվեարկում են բացակաների փոխարեն։
2015–ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ այդ սխեման լայնորեն կիրառվեց։ Անձնագրին փոխարինող «9–րդ ձևի» միջոցով «շրջիկ խմբերը» քվեարկում էին ուրիշի փոխարեն, այն մարդկանց փոխարեն, ովքեր «փակ դռների» ներկայացուցիչներ են։
Ի դեպ, եղել է դեպք, երբ ՀՀ քաղաքացին ներկայացել է ընտրատեղամաս և պարզել, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։ Կեղծիքի բացահայտումն ու վարչական ապարատի «կիքսն» այս դեպքում պայմանավորված են եղել այն բանով, որ տվյալ քվեարկողը փաստացի չի բնակվել այն հասցեում, որտեղից պետք է քվեարկեր։ «Փակ դռներ» բացահայտողները համարել են, որ այդ քաղաքացին երկրում չէ, և նրա անունով այլ մարդու են ուղարկել քվեարկության՝ «9–րդ ձևի» միջոցով։ Իսկ, ընդհանուր առմամբ, նման դեպքերը քիչ են եղել, քանզի «շրջիկ խմբերի» համար «մաքուր» ցուցակներ են կազմվել, և նրանք իրոք քվեարկել են ոչ թե ՀՀ–ում, այլ դրսում գտնվողների փոխարեն։
Հիմա իշխանությունները դիտորդներին ու վստահված անձանց փորձում են վախեցնել՝ օրենքի միջոցով հայտարարելով, թե բա՝ եթե հանկարծ կեղծիք հայտնաբերես, ապա չպետք է ձայն հանես, քանզի կարող ես դատվել։
Բոլորի համար էլ պարզ է, որ ցուցակների հրապարակումն այդ խաղի կանոնների պայմաններում ոչինչ չի տալու, և չի կարող քայլ առաջ համարվել 2017–ի համար։
Եվ այսպես, Ընտրական նոր օրենսգրքի միջոցով արվել է ամեն ինչ, որպեսզի մարդիկ վախենան բողոքել ուրիշի դեմ քվեարկողների թեմայով։ Այսինքն՝ ինչպես «պտտվում» ենք, գալիս ենք այն եզրակացության, որ ընտրություններից առաջ քաղաքական կայծ է պետք ու հանրային ալիքի բարձրացում, այլապես զուտ «քվեաթերթիկային» գործընթացի դեպքում ընտրակեղծիքի մեքենան անխափան գործելու է և հերթական անգամ հետ գցի մեր երկիրը։
Իրական փոփոխությունների ձգտող ուժերի խնդիրը, հետևաբար, պետք է լինի համախմբված պայքար մղելը։ Միայն համախմբվելով է հնարավոր հաղթել ընտրակեղծարար հրեշին։
Օրենք ընտրակեղծարարի պաշտպանության մասին

Կորյուն Մանուկյան