Նրանք, ովքեր կարծում են, որ կարելի է բանակցային սեղանի շուրջ մոտ ապագայում Ադրբեջանի հետ ընդհանուր հայտարարի գալ և փոխզիջումային տարբերակով կարգավորել Ղարաբաղի խնդիրը, առնվազն միամիտներ են, քաղաքականապես անմեղսունակներ կամ էլ քիրվայական գծի կողմնակիցներ, ովքեր իրենց էությամբ հակաանկախական են:
Երկրորդ կարծիք լինել չի կարող այն հարցում, որ հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակն ամենացանկալին է, բայց խաղաղ կարգավորումը միայն ցանկությունով չէ:
Այսօր խախտված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա ռազմատնտեսական բալանսը: Չորսօրյա թեժ մարտերից հետո խախտված է նաև ստատուս քվոն՝ ի վնաս մեզ: Այս պայմաններում հայկական կողմը բանակցային սեղանի շուրջ, բնականաբար, չի կարող ուժեղ զգալ:
Սերժ Սարգսյանի շուրջ լայն համախմբում չկա և չի կարող լինել, քանզի նա բարձրաձայնել է կազանյան փաստաթղթի մասին, որը բովանդակությամբ հիշեցնում է տխրահռչակ փուլային տարբերակը:
Հայկական շահերի տեսանկյունից՝ ՀՀԿ ղեկավարին պետք է միշտ լարվածության ու ճնշման տակ պահել, որպեսզի նա աթոռը կորցնելու վախից հանկարծ չգնա փուլային, այն է՝ կապիտուլյացիայի ճանապարհով: Կապիտուլյացիայի ճանապարհով չգնալու դեպքում նա գոնե հույս կարող է ունենալ, որ ֆորսմաժորային իրավիճակ չի լինի:
Հայկական շահերի տեսանկյունից ճիշտ կլինի նաև ուժեղացնել բուն Ղարաբաղի գործոնը:
2008-ից հետո Սերժ Սարգսյանը մի քանի քայլեր արեց, որով Ղարաբաղը դադարեց լինել հակամարտության սուբյեկտ: Առաջինը մայնդորֆյան հռչակագիրն էր: 1994-ի զինադադարի ստորագրումից հետո դա առաջին փաստաթուղթն էր, որի տակ ստորագրել էին Հայաստանն ու Ադրբեջանը՝ առանց Ղարաբաղի:
Հետո նախաձեռնվեց «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, որը կրկին հարված էր մեր զույգ պետությունների շահերին, քանզի Ղարաբաղի տարածքների զիջման նախապայմանը թուրքերը կարողացան պնդել լեգիտիմ մակարդակով՝ օգտվելով Սարգսյանի կոպիտ սխալից:
Ղարաբաղի տարածքները որպես առևտրի առարկա Սարգսյանը դիտարկել է նաև Կազանում՝ կողմ արտահայտվելով հինգ շրջաններն Ադրբեջանին զիջելուն: Դա ոչ միայն քաղաքական սխալ էր, այլ նաև ԼՂՀ սահմանադրության ոտնահարում: Փաստորեն, մինչ Բ26-ի քարոզչամեքենան թմբկահարում էր, թե, իբր, այս իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում Ղարաբաղին բանակցային կողմ դարձնելու ուղղությամբ, Սարգսյանը Կազանում բանակցում էր Ղարաբաղի փոխարեն ու Ղարաբաղի տարածքների հաշվին: Լավ է, որ Ալիևն իր ագահությամբ փրկել է մեզ և ակամայից դարձել ՀՀ ու ԼՂՀ անվտանգության երաշխավոր:
Այս ամենը հաշվի առնելով՝ հայկական կողմի բանակցային (և ոչ միայն բանակցային) դիրքերն ուժեղացնելու համար պետք է անել երկու բան՝
1. պատրաստվել պատերազմի, ինչը կզսպի հակառակորդի ախորժակն ու կստիպի նրան չափավորվել. խաղաղություն մուրալով պատերազմ ենք ստանալու, ինչն ապացուցվեց ապրիլյան օրերին,
2. իրական քայլեր ձեռնարկել Ղարաբաղի սուբյեկտայնության վերականգնման ուղղությամբ:
Առաջին կետի լուծումը քաղաքական որոշման հարց է, իսկ երկրորդ կետի լուծման բանալին գտնվում է Ղարաբաղում՝ ժողովրդի մոտ: Այս երկու խնդիրները պետք է հնարավորինս արագ լուծել, որպեսզի հայկական շահերը պաշտպանվեն: Ժամանակ չունենք:
Ուժեղացնել մեր բանակցային դիրքերը

Կորյուն Մանուկյան