Սերժ Սարգսյանը «սահմանադրական» հեղաշրջման առաջին փուլը՝ հանրաքվեի կեղծումը, իրականացրեց, բայց վախենում է, որ չի կարողանալու կյանքի կոչել հանրությանն ու «թիմակիցներին» «քցելու» միջոցով «խորհրդարանականկայունմեծամասնություն» ձևավորելու և «Մեկօլիգարխիտնտեսություն» կառուցելու ծրագիրը:
Նա մտահոգված է, որ կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել հատկապես 2018-ից հետո, երբ կավարտվեն իր այսօրվա լիազորություններն, ու ինքը կդառնա ընդամենը ՀՀԿ-ական:
«Սահմանադրական» հեղաշրջումն ու թարս բուսնելու «խասիաթ» ունեցող խիարը
Եթե հիմա իշխանական բուրգի տարբեր ներկայացուցիչներն են կախված Սերժ Սարգսյանից, քանզի նա ուժեղ լիազորություններ ունի գործող Սահմանադրությամբ, ապա նոր Սահմանադրության պայմաններում ՍերժՍարգսյանն է կախված լինելու ՀՀԿ-ից և ընդհանրապես մեկ տարի հետո ԱԺ-ում ձևավորվելիք քաղաքական փոխդասավորությունից: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ ղեկավարի համար գալիս են անորոշությանժամանակներ:
Նոր Սահմանադրությունն այնպիսին է, որ անկայունությունևանորոշություն է ընդհանրացնելու ամեն օր ու ամեն ժամ:
Սարգսյանն այս ամենը շատ լավ հասկանում է: Դա է պատճառը, որ նա ՀՅԴ-ին ներգրավեց կոալիցիոն իշխանություն, որպեսզի գոնե տեսականորեն ապահովագրվի հետագա անկանխատեսելի զարգացումներից:
«Վերջիբոլշևիկն», իհարկե, լավ գիտի, որ ՀՅԴ-ի հավատարմության վրա հույս դնելը միամտություն է, բայց այս պահին այլընտրանք չունի:
ՀՅԴ-ում շատ լավ ֆիքսել են Սարգսյանի թույլ դիրքը և պահանջել են առավելագույնը: Ու թեև դաշնակցական Ռուստամյանը նվաստացրեց Սարգսյանին՝ վարկաբեկված համարելով գործող իշխանությանը, այդուհանդերձ, Սարգսյանը ՀրանտՄարգարյանին տվեց այն, ինչ ուզում էր ՀՅԴ-ի փաստացի ղեկավարը:
ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագրի ստորագրումը և դրան նախորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ Սարգսյանը լավ կյանքից չէ, որ գնում է այդ քայլին:
ՀՅԴ-ն էլ լավ կյանքից չէ, որ գնաց նման քայլի, որի վարկանշային բացասական հետևանքների մասին անգամ դաշնակցականներն են խոսում:
Դա երկու մարդու՝ քաղաքական իրավիճակով պարտադրված գործարք էր, որոնցից երկուսն էլ հրաժարվելու են առաջին իսկ առիթի ու հնարավորության դեպքում:
Երկու ահը մահ է, երեքը՝ դաժան մահ
Սարգսյանը վախենում է հանրությունից (այսպահիդրությամբ՝նակարողացելէկազմալուծելընդդիմադիրդաշտը, բայցդաբանչիփոխել. ապացույցըհանրաքվեի «ոչ»-նէ) ու ՀՀԿ-ի ազդեցիկ շրջանակներից: Նաև՝ փոփոխությունների հայտ ներկայացնող, հանրային մոբիլիզացիա ապահովելու ունակ, քաղաքական համախմբում քարոզող և ինքնուրույն քաղաքական ուժի կամ շարժման ի հայտ գալուց:
Եթե հանրության հարցերը Սարգսյանը համոզված է, որ ներկայիս քաղաքական դասավորության պայմաններում կլուծի ընտրակեղծիքների միջոցով, ապա ՀՀԿ-ի և բիզնես վերնախավի հարցը բարդ է: Է՛լ ավելի բարդ է ինքնուրույն նոր քաղաքական սուբյեկտի առկայությամբ հանրությանը հաղթելը:
Սարգսյանը մի կողմից ուզում է ՀՀԿ-ի միջոցով միանձնյա իշխանություն ունենալ, մյուս կողմից էլ ձգտում է նեոբոլշևիկյան տարբերակով «քցել» իր «թիմակիցներին» ու հաստատել արևելյան տիպի սուլթանատ՝ քողածածկվելով «Հակաօլիգարխիստի» կեղծ իմիջով:
Հիստերիայի պատճառը
«Վերջի բոլշևիկը» «սահմանադրական» հեղաշրջման միջոցով փորձում է ՀՀ քաղաքացուն դարձնել քաղաքականության օբյեկտ, զրկել նրան անհրաժեշտության դեպքում հրապարակ դուրս գալու իրավունքից, փակել քաղաքականությունն իր կաբինետի շրջանակներում, ախոռի վերածել քաղաքական դաշտը, խորհրդարանը դարձնել առևտրային կենտրոն և ցմահ իշխել՝ իշխանությունը դարձնելով ժառանգական:
Նա, միևնույն ժամանակ, վախենում է, որ չի կարողանալու: Իսկ վախենում է, քանզի գիտի, թե ինչեր է արել:
Սարգսյանը հիմա ամենալավն է զգում, որ ժամանակն իր դեմ է աշխատում: Այդ իսկ պատճառով էլ շտապում է և ներիշխանական մինի հեղաշրջումներ փորձում կազմակերպել ու իր քարոզչամեքենայով տարատեսակ «մուտիլովկաներ» տարածել՝ ձգտելով պառակտում մտցնել իշխող բուրգի ներսում՝ «Բոլորիպատերազմըբոլորիդեմ» տարբերակով:
Նա գնել է «ընդդիմությանը», գնել է «քաղաքացիականներին», գնել է «անկախ» մամուլին, գնել է մարտի 1-ի դեպքերի ժամանակ բարիկադի հակառակ կողմում գտնվողներից ոմանց, սակայն գլխավոր հակառակորդը՝ հանրության ճնշող մեծամասնությունը, դեռ պահպանում է դիմադրության և փոփոխությունների հասնելու ռեսուրսը: Այդ ռեսուրսի դրսևորումներից մեկն էլ ՎարդանՕսկանյանի քաղաքական հայտն էր: Դա է պատճառը, որ Բ26-ըհիստերիկձևովարձագանքեցնախկինարտգործնախարարիհայտին, քանզի դրանով քաղաքական գործընթացները տեղափոխվում են Սերժի կաբինետից դեպի հրապարակային դաշտ:
Օսկանյանը դուրս է Սարգսյանի պատկերացրած իշխանություն-ընդդիմություն կառավարելի տիրույթից, քանզի իր որոշումներն ու քայլերը չի համաձայնեցնում ՀՀԿ ղեկավարի հետ: Հենց դա էլ հունից հանում է «Վերջիբոլշևիկին», ով ընդդիմադիր դաշտում տեսնում է նիկոլատիպծաղրածուների և «լուսավոր հաճախորդների», որոնք «Մեկօլիգարխիտնտեսության» պայմաններում պետք է «ինստիտուցիոնալև արևմտամետ ընդդիմության» դեր կատարեն՝ նպաստելով մահմեդական երկրներին ներհատուկ գերմենաշնորհային տնտեսաքաղաքական համակարգի ձևավորմանը:
Ակնհայտ է, որ Օսկանյանի քաղաքական հայտից հետո խառնվում են բոլոր դասավորությունները, և առաջանում է նոր դասավորման հնարավորություն, որի պայմաններում արդեն անիմաստ է դառնում անգամ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը, քանզի այն հանգստության որևէ երաշխիք չի կարող տալ Սերժ Սարգսյանին:
Օսկանյանի հայտը հանրությանը կրկին քաղաքական սուբյեկտ դարձնելու նպատակ ունի: Իսկ դա նշանակում է, որ փոզմիշ են լինում բազմաթիվ «խիտռի պլաններ»:
Մնացած առումներով ամեն ինչ ցույց կտան քրտնաջան աշխատանքը, առաջնորդների վարքագիծը, թիմային կառավարումն ու համագործակցության լայն դաշտի ապահովման գործընթացը:
Քաղաքական դասավորությունը խառնվում է
Սերժ Սարգսյանը «սահմանադրական» հեղաշրջման առաջին փուլը՝ հանրաքվեի կեղծումը, իրականացրեց, բայց վախենում է, որ չի կարողանալու կյանքի կոչել հանրությանն ու «թիմակիցներին» «քցելու» միջոցով «խորհրդարանական կայուն մեծամասնություն» ձևավորելու և «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագիրը:
Նա մտահոգված է, որ կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել հատկապես 2018-ից հետո, երբ կավարտվեն իր այսօրվա լիազորություններն, ու ինքը կդառնա ընդամենը ՀՀԿ-ական:
«Սահմանադրական» հեղաշրջումն ու թարս բուսնելու «խասիաթ» ունեցող խիարը
Եթե հիմա իշխանական բուրգի տարբեր ներկայացուցիչներն են կախված Սերժ Սարգսյանից, քանզի նա ուժեղ լիազորություններ ունի գործող Սահմանադրությամբ, ապա նոր Սահմանադրության պայմաններում Սերժ Սարգսյանն է կախված լինելու ՀՀԿ-ից և ընդհանրապես մեկ տարի հետո ԱԺ-ում ձևավորվելիք քաղաքական փոխդասավորությունից: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ ղեկավարի համար գալիս են անորոշության ժամանակներ:
Նոր Սահմանադրությունն այնպիսին է, որ անկայունություն և անորոշություն է ընդհանրացնելու ամեն օր ու ամեն ժամ:
Սարգսյանն այս ամենը շատ լավ հասկանում է: Դա է պատճառը, որ նա ՀՅԴ-ին ներգրավեց կոալիցիոն իշխանություն, որպեսզի գոնե տեսականորեն ապահովագրվի հետագա անկանխատեսելի զարգացումներից:
«Վերջի բոլշևիկն», իհարկե, լավ գիտի, որ ՀՅԴ-ի հավատարմության վրա հույս դնելը միամտություն է, բայց այս պահին այլընտրանք չունի:
ՀՅԴ-ում շատ լավ ֆիքսել են Սարգսյանի թույլ դիրքը և պահանջել են առավելագույնը: Ու թեև դաշնակցական Ռուստամյանը նվաստացրեց Սարգսյանին՝ վարկաբեկված համարելով գործող իշխանությանը, այդուհանդերձ, Սարգսյանը Հրանտ Մարգարյանին տվեց այն, ինչ ուզում էր ՀՅԴ-ի փաստացի ղեկավարը:
ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագրի ստորագրումը և դրան նախորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ Սարգսյանը լավ կյանքից չէ, որ գնում է այդ քայլին:
ՀՅԴ-ն էլ լավ կյանքից չէ, որ գնաց նման քայլի, որի վարկանշային բացասական հետևանքների մասին անգամ դաշնակցականներն են խոսում:
Դա երկու մարդու՝ քաղաքական իրավիճակով պարտադրված գործարք էր, որոնցից երկուսն էլ հրաժարվելու են առաջին իսկ առիթի ու հնարավորության դեպքում:
Երկու ահը մահ է, երեքը՝ դաժան մահ
Սարգսյանը վախենում է հանրությունից (այս պահի դրությամբ՝ նա կարողացել է կազմալուծել ընդդիմադիր դաշտը, բայց դա բան չի փոխել. ապացույցը հանրաքվեի «ոչ»-ն է) ու ՀՀԿ-ի ազդեցիկ շրջանակներից: Նաև՝ փոփոխությունների հայտ ներկայացնող, հանրային մոբիլիզացիա ապահովելու ունակ, քաղաքական համախմբում քարոզող և ինքնուրույն քաղաքական ուժի կամ շարժման ի հայտ գալուց:
Եթե հանրության հարցերը Սարգսյանը համոզված է, որ ներկայիս քաղաքական դասավորության պայմաններում կլուծի ընտրակեղծիքների միջոցով, ապա ՀՀԿ-ի և բիզնես վերնախավի հարցը բարդ է: Է՛լ ավելի բարդ է ինքնուրույն նոր քաղաքական սուբյեկտի առկայությամբ հանրությանը հաղթելը:
Սարգսյանը մի կողմից ուզում է ՀՀԿ-ի միջոցով միանձնյա իշխանություն ունենալ, մյուս կողմից էլ ձգտում է նեոբոլշևիկյան տարբերակով «քցել» իր «թիմակիցներին» ու հաստատել արևելյան տիպի սուլթանատ՝ քողածածկվելով «Հակաօլիգարխիստի» կեղծ իմիջով:
Հիստերիայի պատճառը
«Վերջի բոլշևիկը» «սահմանադրական» հեղաշրջման միջոցով փորձում է ՀՀ քաղաքացուն դարձնել քաղաքականության օբյեկտ, զրկել նրան անհրաժեշտության դեպքում հրապարակ դուրս գալու իրավունքից, փակել քաղաքականությունն իր կաբինետի շրջանակներում, ախոռի վերածել քաղաքական դաշտը, խորհրդարանը դարձնել առևտրային կենտրոն և ցմահ իշխել՝ իշխանությունը դարձնելով ժառանգական:
Նա, միևնույն ժամանակ, վախենում է, որ չի կարողանալու: Իսկ վախենում է, քանզի գիտի, թե ինչեր է արել:
Սարգսյանը հիմա ամենալավն է զգում, որ ժամանակն իր դեմ է աշխատում: Այդ իսկ պատճառով էլ շտապում է և ներիշխանական մինի հեղաշրջումներ փորձում կազմակերպել ու իր քարոզչամեքենայով տարատեսակ «մուտիլովկաներ» տարածել՝ ձգտելով պառակտում մտցնել իշխող բուրգի ներսում՝ «Բոլորի պատերազմը բոլորի դեմ» տարբերակով:
Նա գնել է «ընդդիմությանը», գնել է «քաղաքացիականներին», գնել է «անկախ» մամուլին, գնել է մարտի 1-ի դեպքերի ժամանակ բարիկադի հակառակ կողմում գտնվողներից ոմանց, սակայն գլխավոր հակառակորդը՝ հանրության ճնշող մեծամասնությունը, դեռ պահպանում է դիմադրության և փոփոխությունների հասնելու ռեսուրսը: Այդ ռեսուրսի դրսևորումներից մեկն էլ Վարդան Օսկանյանի քաղաքական հայտն էր: Դա է պատճառը, որ Բ26-ը հիստերիկ ձևով արձագանքեց նախկին արտգործնախարարի հայտին, քանզի դրանով քաղաքական գործընթացները տեղափոխվում են Սերժի կաբինետից դեպի հրապարակային դաշտ:
Օսկանյանը դուրս է Սարգսյանի պատկերացրած իշխանություն-ընդդիմություն կառավարելի տիրույթից, քանզի իր որոշումներն ու քայլերը չի համաձայնեցնում ՀՀԿ ղեկավարի հետ: Հենց դա էլ հունից հանում է «Վերջի բոլշևիկին», ով ընդդիմադիր դաշտում տեսնում է նիկոլատիպ ծաղրածուների և «լուսավոր հաճախորդների», որոնք «Մեկ օլիգարխի տնտեսության» պայմաններում պետք է «ինստիտուցիոնալ և արևմտամետ ընդդիմության» դեր կատարեն՝ նպաստելով մահմեդական երկրներին ներհատուկ գերմենաշնորհային տնտեսաքաղաքական համակարգի ձևավորմանը:
Ակնհայտ է, որ Օսկանյանի քաղաքական հայտից հետո խառնվում են բոլոր դասավորությունները, և առաջանում է նոր դասավորման հնարավորություն, որի պայմաններում արդեն անիմաստ է դառնում անգամ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը, քանզի այն հանգստության որևէ երաշխիք չի կարող տալ Սերժ Սարգսյանին:
Օսկանյանի հայտը հանրությանը կրկին քաղաքական սուբյեկտ դարձնելու նպատակ ունի: Իսկ դա նշանակում է, որ փոզմիշ են լինում բազմաթիվ «խիտռի պլաններ»:
Մնացած առումներով ամեն ինչ ցույց կտան քրտնաջան աշխատանքը, առաջնորդների վարքագիծը, թիմային կառավարումն ու համագործակցության լայն դաշտի ապահովման գործընթացը:
Կորյուն Մանուկյան