Մեկնաբանություն

15.03.2016 13:50


Սերժ Սարգսյանը լացել է, երբ իմացել է...

Սերժ Սարգսյանը լացել է, երբ իմացել է...

Մեր ժամանակների մեծագույն անբարոյականությունը, լկտիությունն ու փարիսեցիությունը մարտի 1-ի թեմայով շահարկումներն են:

Դրանով հիմա զբաղված են «անկախ» լրատվամիջոցները՝ Վարդան Օսկանյանի դեմ «մուտիլովկաներ» անելու շրջանակներում:

Անբարոյականություն, լկտիություն ու փարիսեցիություն չէ Օսկանյանին այդ թեմայով հարց տալը կամ մարտի 1-ի մասով հոդված գրելն ու այդ հոդվածում Օսկանյանին քննադատելը: Ի վերջո, կարող են լինել մարդիկ, ովքեր անկեղծորեն բացասական կգնահատեն այդ օրը նրա ասուլիս տալն ու լարվածությունից խուսափելու համար երկխոսության գնալու կոչ անելը:

Անբարոյականությունը, լկտիությունն ու փարիսեցիությունն այն է, երբ մարտի 1-ի թեմայով կոկորդիլոսի արցունքներ են թափում Սերժ Սարգսյանին սատարող լրատվամիջոցները: Հենց նրանք են ագրեսիվորեն արծարծում թեման, և դա այն դեպքում, երբ իրենք էլ են մարտի 1-ի շահառուներից: Քանզի ոզնուն էլ է հայտնի, որ մարտի 1-ի թիվ մեկ շահառուն Սերժ Սարգսյանն է, և եթե դու սնվում ես սարգսյանական իշխանությունից, ապա ավտոմատ հայտնվում ես մարտի 1-ի շահառուների ճամբարում: Ինչևէ:

Քաղաքական ընդդիմախոսների դեմ մարտի 1-ի թեման աշխատեցնելը գեբելսյան տեխնոլոգիաներից է. գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին:

Սա մի տեխնոլոգիա է, որն իր ցինիկ բնույթով պարզապես զարմանք է առաջացնում («խոխման» այն է, որ Բ26-ը արտահաստիքային «մարտի 1»-իստ ունի. դա Անդրանիկ Քոչարյանն է, ով երբ պետք լինի, կկվի պես կանչում է Օսկանյանի կամ նրա դեմ, ում դեմ քսի կտան իշխանությունները): Թեև, ինչո՞ւ ենք զարմանում: Եթե մասնագիտությամբ «Վազգեն Սարգսյանի եղբայր» աշխատող Արամ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարին համարում է մարտի 1-ի թիվ մեկ զոհ, եթե «թիվ մեկ զոհը» ոստիկանների ձեռամբ մեխակներ է դնում մարտի 1-ին սպանվածների տարելիցի օրը, եթե մարտի 1-ին բարիկադի հակառակ կողմում գտնվողներից շատերը ծախվում ու ֆոտոսեսիա են անում «Վերջի բոլշևիկի» հետ, ապա զարմանալ պետք չէ, որ նույն Սերժ Սարգսյանը փորձում է իր լրատվամիջոցների միջոցով դառնալ մարտի 1-ի հանցագործների բացահայտման թիվ մեկ պահանջատերը:

Դատելով «անկախ» մամուլի պահվածքից և վարձկան լրագրողների հարցերից՝ 2008-ի մարտի 1-ին Սերժ Սարգսյանը լացել է, երբ իմացել է, որ զոհեր կան, ձեռքերը ծնկներին է խփել, թաշկինակը թաշկինակի հետևից է թրջել, սակայն, ավա՜ղ, չի կարողացել կանխել Վարդան Օսկանյանի ասուլիսը, որի պատճառով էլ այդքան վատ բաներ տեղի ունեցան: Սարգսյանը չի ցանկացել կեղծիքներով նախագահ դառնալ և ուժ կիրառել, բայց իշխանության ներսի մութ ուժերը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, նրա «գլխին սարքել են» ու զոռով դարձրել նախագահ:

Ասում են նաև, թե Սերժն ուզեցել է չճանաչել ընտրության արդյունքները և միանալ Ազատության հրապարակում հավաքվածներին, բայց նրան կրկին թույլ չեն տվել: Մյասնիկյանի արձանի մոտ էլ է ուզեցել գնալ, բայց նրան դիպուկահարներով վախեցրել են, ու նա ստիպված մնացել է Կառավարության շենքում և լուռ հետևել, թե ինչ որոշումներ է կայացնում այդ շենքում գործող ոչ ֆորմալ շտաբը: Թե քանի ոչխարի կարող են այս էժանագին հեքիաթին հավատացնել, թող պարզի «սոցիոլոգիան»:

Մենք ընդամենը կարող ենք արձանագրել «Lragir.am»-ների անբարոյականությունը, լկտիությունն ու փարիսեցիությունը: Ըստ ամենայնի՝ հենց այս պուտանկեքին է վերապահված Օսկանյանի դեմ քարոզ տանելու դերակատարումը, բայց դե, շունն ինչքան հաչի, քարավանը, միևնույն է, իր գծով գնալու է:

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.: Օսկանյանին, իբր, ծանր դրության մեջ դնելու նպատակով տրվող հարցերից ամենազվարճալին «1in.am»-ի աչոնիկի հարցն էր, որը վերաբերում էր «Գույք պարտքի դիմացին»:

Եթե այդ հարցը իրոք հետաքրքրում է սույն լրագրողուհուն, ապա նա կարող է դիմել իր անմիջական ղեկավարի ղեկավարին, այն է՝ Սերժ Սարգսյանին, ով ի պաշտոնե՝ որպես հայ-ռուսական տնտեսական հանձնաժողովի համանախագահ հանդիսացել է «Գույք պարտքի դիմաց» գործարքի հայկական կողմի կնքահայրը:

Այս խորագրի վերջին նյութերը