«7օր»-ը հյուրընկալել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին և ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանին։
-Ինչպե՞ս կգնահատեք Լևոն Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 11–ի ելույթը, մասնավորապես Եղիազար Այնթապցուն վերաբերող հատվածը։ Ոմանք ասում են, որ դա իշխանություններին հստակ համագործակցության առաջարկ էր, իսկ ոմանք էլ թե՝ դա իշխանություններին տված վերջին շանսն էր։ Ձեր մեկնաբանությունները։
Ստեփան Սաֆարյան-Ճիշտն ասած՝ ես ելույթին այլ կերպ եմ նայում և չեմ ծանրանում միայն դրա վրա։ Իհարկե ելույթում կա՛ն շեշտադրումներ, որոնք լուրջ շեղում են ենթադրում նախկին գծից։ Փոփոխությունները նկատելի են։ Սակայն, այդուամենայնիվ, այդ վերջաբանը ես ավելի շատ հասկացա դասեր քաղելու համատեքստում։ Իհարկե հայ իրականության մեջ առավելապես կենտրոնացան «համագործակցության առաջարկ» թեզի վրա, բայց դա ես առավելապես ընկալեցի որպես անցյալից դասեր քաղելու կոչ։ Ըստ որում՝ ո՛չ բոլորին։ Պատահական չէ, որ մեկնաբանություններում ներիշխանականները Եղիազար Այնթապցու դերում են փորձում տեսնել մի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանին, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանին։ Սա նշանակում է, որ երևույթն այնքան բազմակողմանի է, որ բոլորը պետք է դասեր քաղեն դրանից։
Էդվարդ Անտինյան-Առիթ ունեցել եմ անդրադառնալու Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը, երբ ինքը շռնդալից կերպով երկու տարի առաջ մտավ ակտիվ քաղաքականություն։ Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ դրան. դա արդեն ժամանակավրեպ է։ Պետք է խոսել այն իրողությունից, որն այսօր կա։ Այն մաքսիմալիզմը, որ ես եկել եմ և արկածախնդիր չեմ, եթե իմանամ՝ չեմ հաղթելու, չեմ մտնի պայքարի մեջ, հօդս ցնդեց։ Այսօր մնաց ընդամենը մեկ հարց, որ իրենք պայքարում են սահմանադրական կարգի վերականգնման համար։ Մի բան, որ մի անգամ արդեն «հաջողությամբ» փորձել է իրականացնել Ստեփան Դեմիրճյանը 2002-ից սկսած։ Սահմանադրական կարգը վերականգնելու համար էին իրենք ստեղծում տարբեր ձևաչափեր, ինչը հաջողության չբերեց։ Միայն դա բավարար չէր. պետք է կարողանային ցույց տալ, թե ինչ պետություն են ցանկանում տեսնել։ Սակայն չի կարելի ծայրահեղ ձախից ծայրահեղ աջ հավաքվել, և ասել, թե հիմա մենք այս իշխանությանը կգցենք, հետո առանձին-առանձին կգնանք ընտրության։ Տեսական առումով՝ գուցե այո, բայց գործնականում դա աշխատող մեխանիզմ չէ։ Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի խաղը մի քիչ երկարեց։ Հիմա նա կցանկանա հերոսաբար դուրս գալ, իր համար փոխարինող ստեղծել, բայց դեռ ունի մի լուրջ խնդիր։ ՀԱԿ-ը երբեք որևէ այլ թեկնածուի շուրջ այս ձևաչափով չի հավաքվի։ ՀԱԿ-ն անձի շուրջ հավաքված կազմակերպություն է։ Այն հեռանկար չունի այն պահից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ոտքը դուրս դնի։ Նա իշխանություններին ասում է՝ եկեք գոնե մի հարցում կոմպրոմիսի գնացեք, մի բանով զիջեք, որ ես կարողանամ դուրս գալ։ Նրա ամբողջ խնդիրն այն է, որ մեկի վրա կարողանա թողնի և դուրս գա։ Այս հարցում իշխանությունը չի ուզում նրան օգնել. ասում է՝ խայտառակ եղած դուրս արի, որ մյուսներին դաս լինի, որպեսզի մյուս անգամ գլուխներից մեծ գործեր չբռնեն։
Ս. Ս.-Մի փոքր տարաձայնություն պետք է հայտնեմ այն տեսակետի կապակցությամբ, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է թողնել-հեռանալ։ Ես ամենևին այդ տեսակետը չունեմ, և չեմ էլ տեսնում, որ այդ կողմից իր փոխարինողի փնտրտուքները կան։ Այլ բան է, որ իսկապես փակուղային իրավիճակում են հայտնվել բոլորը, տվյալ պարագայում՝ ընդդիմությունը, քանի որ նախկինում գործարկված բոլոր ռազմավարություններն, ըստ էության, արդյունք չեն բերել։ Իհարկե համաձայն եմ, որ ՀԱԿ-ն առավելապես մեկ խնդրի և մեկ անձի շուրջ միավորված միավորում է, և համաձայն եմ այն գնահատականի հետ, որ ով էլ լինի փոխարինողը, դժվար թե նույնատիպ միավորում լինի այդ նույն անձի շուրջ, բայց մի բան ակնհայտ է՝ երկու տարվա ընթացքում ընդդիմությունը պետք է կարողանար թեկուզ փոքր նպատակներ դնել և հասնել այդ նպատակներին, առավել ևս՝ չնեղացնել համաժողովրդական շարժման օրակարգը, որը, ցավոք, կանգ առավ հենց միայն սահմանադրական կարգի վերականգնման գաղափարի տեղապտույտի վրա։ Եթե ուշադրություն դարձնենք մարտի 1-ից հետո շարժման օրակարգին, ապա պետք է ասենք, որ բավականին շատ խնդիրներ դուրս մղվեցին այդ օրակարգից, և մնաց սոսկ քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը։ Այսինքն, մարտի 1-ից հետո առավելապես համաժողովրդական շարժման օրակարգը վերածվեց մարտի 1-ի հետևանքները վերացնելու օրակարգի և ոչ թե իշխանության օրինականության և այլ խնդիրների ձևավորման։ Չեմ ուզում ասել, որ, ըստ էության, ձախողված կետերից կարելի է համարել այն, որ բազմիցս հայտարարվել է, որ մարտի 1-ից հետո հիմնական նպատակը լինելու է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հասունացումը. դա էլ փաստացի նրանց չհաջողվեց։ Երկրորդը Երևան քաղաքի ընտրություններն էին, որտեղ բանաձևը միանգամայն այլ էր, և արդյունքները համատեղելի չէին ի սկզբանե խոստացված նպատակի հետ, որի պատճառով, ըստ էության, ՀԱԿ-ը նույնիսկ չկարողացավ օգտագործել այն տեղերը, որոնք այլ ձևակերպումների կամ այլ նպատակադրումների պարագայում չէին սպառնա կորցնել դեմքը։
-Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում իշխանություններին մի կողմ դնելով՝ ասաց, որ գոյություն ունի ՀԱԿ, իսկ մնացածը պահանջատեր են և, ըստ էության, հակապետական ուժեր են։ Ինչպե՞ս եք գնահատում ելույթի այդ մասը, և ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է այսօրվա մեր քաղաքական դաշտը։
Ս. Ս.- Ճիշտն ասած՝ պահանջատիրության ներքո ծայրահեղ բացասական որևէ բան չեմ տեսնում։ Այլ խնդիր է, թե դու ինչպես ես քո պահանջները դնում։ Այս աշխարհում եղել և դեռևս լինելու են բազմաթիվ դեպքեր, երբ պետությունները քաղաքակիրթ և շատ մտածված կերպով դնում են իրենց օրինական իրավունքների հետապնդման խնդիրը։ Սա ամենևին բացասական չէ։ Հակառակը՝ այն տպավորությունն է ստեղծվում, որ ցանկացած իրավունքի մասին խոսելը պետության կողմից պահանջատիրության է վերածվում։ Ես այդ գնահատականը չեմ կիսում։ Ճիշտն ասած՝ «Ժառանգությանը» չկարողացա տեսնել իր այդ քննադատության մեջ այն պարզ պատճառով, որ նախ «Ժառանգությունն» է բավականին հստակ ձևակերպել իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և ներկայիս գործընթացի հետ չհամաձայնելն էլ ամենևին հայդատականություն չէ։ Հայ-թուրքական ներկայիս արձանագրությունների հետ չհամաձայնելն ամենևին չի նշանակում Թուրքիային կամ միջազգային հանրությանը ձեռնոց նետել կամ պատերազմի կոչ անել։ Խոսքը վերաբերում է նրան, որ այս արձանագրություններով լրջորեն կարող են վտանգվել Հայաստան պետության անվտանգության շահերը, և եթե ոմանք գտնում են, որ դրանց անտեսումը ժամանակակից այդ խաղում ընդունված մեթոդ է, ապա ես չեմ ուզում դրան որևէ գնահատական տալ. հակառակը՝ ես գիտեմ, որ այս աշխարհում ցանկացած պետություն համարժեք քայլեր է կատարում այն ուղղությամբ, որ իր անվտանգության և այլ կարգի շահերը որևէ կերպ չնվնասվեն։ Համենայնդեպս, մեր դիրքորոշումները բխել են այս ելակետից, այնպես որ բաց հայդատականություն անվանել հայ-թուրքական արձանագրությունների դեմ ընդդիմացումը, ես կարծում եմ՝ մեզ համար նորություն է։
-Պարո՛ն Անտինյան, Լևոն Տեր-Պետրոսյանի այդ բաժանումը Ձեզ համար որքանո՞վ է ընդունելի։
Է. Ա.-Լևոն Տեր-Պետրոսյանի բաժանումն ընդունելի չէ, որովհետև 10 տարվա ընթացքում ինքն անընդհատ իր և իրենց սպասարկող լրատվամիջոցների կողմից ցույց էր տալիս, թե այն ընդդիմությունը, որը հարթակում է, վատն է, ապաշնորհ է, ոչինչ անել չի կարող։ 10 տարի այդ պայքարն էր տանում և ցույց տալիս, որ բոլորը պետք է համախմբվեն Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Մեկ էլ այնպես ստացվեց, որ հենց ինքը մտավ դաշտ, պարզվեց, որ ոչ միայն նրանք, ովքեր դաշտում չեն, վատն են, այլ նաև նրանք, ովքեր կողքի դաշտում են։ Ցավում եմ, որ այս օրինակն առաջին նախագահի վրա եմ բերում, բայց նա մասնագիտությամբ հնէաբան է և շարժվող բաների հետ չի կարողանում առնչվել։ Երբ գործընթացը նոր պետք է կատարվի, նա ասում է՝ մի՛ շարժվեք, որ ես իմանամ, թե ինչ եմ անում։ Կոպիտ ասած՝ երբ անատոմիկի վարսավիրը գնա որևէ տեղ աշխատելու, չի կարողանա նստած, շարժվող մարդուն սափրել։ Կոպիտ ասած՝ նա քաղաքականության մեջ մեռել թրաշող է. եթե որևէ մեկը շարժվում է, նա ասում է՝ ինչ՞ու ես շարժվում, ա՛յ դավաճան։ Ցավում եմ, որ նրա կողքին հավաքված մարդիկ չեն նկատում, որ աշխարհում, տարածաշրջանում և պետության ներսում գործընթաց է գնում, և որևէ մեկը լիովին իրավունք ունի ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի պլանավորած, մահացած վիճակով գծագրածով շարժվել կամ ընդհանրապես չշարժվել, որպեսզի դավաճան չհամարվի։
Ս.Ս.-Ես մի դիտարկում կանեմ հարցի հետ կապված։ Ընդհանուր առմամբ, 2007-2008թթ. զարգացումների մեջ դրականն այն է, որ ստեղծված իրավիճակում բազմաթիվ քաղաքական ուժեր էին հարկադրված ընտրություն կատարել։ Ես ամենևին չեմ խոսում այս կողմ կամ այն կողմ գնալու մասին, այլ առավելապես հասարակությանը հասկանալի և լիարժեք դեմքով ներկայանալու։ Բայց դրա հետ միասին քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից շատ խոցելի և թույլ քայլ է, երբ հրաժարվում ես բազմադերակատար գործընթացից, պարզության և հեշտության համար փորձում ես ամեն ինչ վերածել սևի և սպիտակի։ Այդ դեպքում ինքդ ես դառնում միանգամայն կանխատեսելի և ցանկության դեպքում՝ շատ հեշտ կանխելի, որովհետև խաղացողը մի սուբյեկտ է, որի բոլոր ճանապարհները հնարավոր է փակել։ Բայց բազմադերակատար դաշտը բազմաթիվ հնարավորություններ է տալիս մանյովրելու և ամեն ինչի առումով։ Ես կարծում եմ՝ այս առումով քաղաքական ծուլությունը կամ միգուցե անհեռատեսությունը հարկադրեց ուղղակի ամեն ինչ վերածել սևի ու սպիտակի և ոչ միայն հարաբերություններ փչացնել ուրիշների հետ (ընդ որում՝ բավականին լրջորեն), այլ ուղղակի լուրջ ռիսկեր ստեղծել սեփական քաղաքական խաղի համար։ Հետևաբար, ես կարծում եմ, որ հնարավոր է երկուսի միավորումը, այսինքն՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ քաղաքական ուժերն իսկապես խնդիրների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտեն, և քաղաքական դաշտում հնարավոր լինի զատել ընդդիմադիրը դիմադիրից, մյուս կողմից էլ կարողանալ բազմադերակատար խաղ խաղալ։ Բազմաթիվ անգամներ «Ժառանգություն» կուակցությունը կատարեց այդ հուշումը, որ պարտադիր չէ, որ ընդդիմությունը լինի մեկ մարմնով, և դա ոչ միայն պարտադիր չէ, այլև ցանակալի չէ, և միջուցե նաև հնարավոր չէ, որովհետև արդեն իսկ մեր բանավեճի սկզբում հիշատակվեց, որ քաղաքական ուժերը (ի դեպ, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում) ինչ-որ միավորումների մեջ են, բայց իրարից տարբերվում են խայտառակ խայտաբղետությամբ և գաղափարական տարբերություններով։ Այնպես որ դա նույնիսկ մի փոքր անհասկանալի և արհեստական է, ինչն ուղղակի ազդում է ընդդիմադիր միավորման վրա։
-Վարչապետի և նախարարների ՀՀԿ անդամ դառնալը տարբեր կերպ է մեկնաբանվել։ Մասնավորապես ասվում է, որ այդ քայլով Սերժ Սարգսյանը ցանկանում է սեփական դիրքերն ամրապնդել և դրանով նաև փրկել վարչապետին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գործընթացը։
Է.Ա.-Հարցն այն է, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ արդեն պարզ էր, որ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն՝ ստեղծել կոալիցիոն կառավարություն դասական առումով, «նոն սենս» էր։ Առիթ եղել է, և ժամանակին այդ մասին ասել եմ։ Եթե դու ունես մեծամասնություն, դու ստեղծում ես քո՛ կառավարությունը, որովհետև դու հանրությանը ծրագիր ես ներկայացրել, և նա քեզ վստահել է։ Ի՞նչ է նշանակում՝ դու իմ ծրագրին վստահել ես, բայց ես գնացել եմ մի ուրիշի հետ միասին ինչ-որ ընդհանրական մի ծրագիր եմ ներկայացրել։ Այդ կառավարությունը կարող էր լինել բազմակուսակցական, դրա մեջ կարող էին ընդգրկվել ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից, կարող էր լինել պրոֆեսիոնալների, տեխնոկրատների, բայց ո՛չ երբեք՝ կոալիցիոն։ Այլապես չի հասկացվում մեծամասնության ձայնը, որ ժողովուրդը քեզ տվել է. դու խաբո՞ւմ ես ժողովրդին։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ դա արվեց։ Որովհետև դեմը նախագահական ընտրություններն էին, և շատ վտանգավոր կլիներ, որ նրանք այդ լայն համագործակցությանը չգնային։ Գնալուց հետո, ի վերջո, եկան հասան մի բանի, որ վարչապետի պաշտոնը, ըստ փոփոխված սահմանադրության, շատ հզոր և լուրջ դերակատարում կարող է ունենալ, և եթե նա ունենա սեփական թիմը, արդեն շատ վտանգավոր կլինի, կամ, ասենք, ունենա ճյուղային կամ տերիտորիալ կլան։ Ընտրվեց այն տարբերակը, որ դա Տիգրան Սարգսյանն էր։ Այնուհետև շատերի մեջ, այդ թվում՝ իշխանության, ոչ թե ընդդիմության (ընդդիմությունը վաղուց մոռացել է, որ իրեն կհաջողվի վարչապետին տապալել և նրա տեղը նստել) ցանկություն առաջացավ վերադասավորումների պարագայում վարչապետի պաշտոնն իր թիմի ձեռքը գցել։ Այդ թիմը ձեռք է գցում ամբողջ իշխանությունը։ Սերժ Սարգսյանն այսօր ասաց, որ քաղաքական պարտադրանքով իշխանության մասը չի տալու։
-Այսինքն, իր անվտանգության խնդի՞րն էր լուծում։
Է.Ա.-Ասաց՝ կամ եկեք վերցրեք ամբողջը, կամ մաս-մաս չեմ տալու։ Այդ դեպքում նրանք, ովքեր իրենց թույլ են զգում, շատ արագ կգնան և կտեղավորվեն Սերժ Սարգսյանի տակ։ Նրանք, ովքեր անհաշտ են առաջին իսկ օրվանից, որ նշանակվել է Տիգրան Սարգսյանը, կմտածեն ավելի լուրջ համագործակցություն ստեղծելու մասին։ Թե չէ վերջին շրջանում մենք տեսնում էինք, որ միայն Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալու թեկնածությունը չի դիտարկվում։ Չմոռանանք, որ այնտեղ առաջացավ մի հարսանիք, որը քաղաքական ենթատեքստ ուներ։ Դա Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի երեխաների ամուսնությունն էր՝ Սամվել Կարապետյանի քավորությամբ։ Այդ մասին բոլորը գիտեն, և եթե դա պատահական ամուսնություն էր, շատ արագ կարող էր վերածվել քաղաքական համագործակցության։ Դրանից հետո Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին դարձրեց հանրապետական, թե՝ հույսներդ կտրեք. սա է։
Ս.Ս.-Ես առիթ ունեցել եմ գրեթե մեկ տարի առաջ կանխատեսել այն տրամադրությունները, որոնք առկա էին։ Ես նշեցի, որ իշխանական թևի ներսում և հատկապես Հանրապետականի ներսում մեծանում են իշխանության որևէ մաս չզիջելու տրամադրությունները։ Համաձայն եմ տրված գնահատականին։ Այս քայլի ուղերձը հետևյալն է՝ կամ ինձնից կվերցնեք ողջ իշխանությունը, կամ ոչինչ մաս-մաս։ Կարծում եմ՝ ամեն ինչ արդյունք է այն բանի, որ, ըստ էության, իշխող կոալիցիան ոչ այլ ինչ է, եթե ոչ մեկ խնդրի և մեկ փիլիսոփայության ենթակա կառույց։ Դա իշխանության պահպանման խնդիրն է, որը ճգնաժամային իրավիճակի հասավ մարտի մեկի նախօրյակին, և փետրվարի 29-ին, ըստ էության, ձևավորվեց։ Այնուհետև միացավ Դաշնակցությունը, և այսօր նույն այդ տրամաբանությունը, որպես վարքականոն, գործում է բոլորի համար։ Տիգրան Սարգսյանը նույնպես ուներ իշխանության պահպանման խնդիր։ Հարցն ամենևին այն չէ, որ, ըստ էության, Տիգրան Սարգսյանի և որոշ այլ գործարարների, ինչպես նաև արտերկրի շրջանակների համագործակցությունը սպառնում էր Սերժ Սարգսյանի համար ստեղծել իշխանության, կոալիցիայի ներսում երկրոդ բևեռ, կամ, ինչպես Անտինյանը նշեց, ճյուղային, ցանցային միավորում, որը կարող էր խաղացող դառնալ իշխանության դաշտում և եթե ոչ մեծ, ապա գոնե լուրջ խնդիրներ ստեղծել ամբողջ իշխանության համար, հատկապես երբ Տիգրան Սարգսյանն ի սզբանե կոմպրոմիսային ֆիգուր էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համար։ Այո՛, այդ քաղաքական հարսանիքով կարծում եմ՝ նաև լուրջ հնարավորություններ էր ստացել մյուս քաղաքական թևը, որը պայմանականորեն կանվանենք քաղաքական հարսանիքով ձևավորված թիմ։ Նա լուրջ հնարավորություններ էր ստանում այս ճգնաժամի, այս տարվա բյուջեի պայմաններում դնելու վարչապետից ազատվելու և սեփական վարչապետ ունենալու խնդիր։ Կարծես թե իսկապես բոլորի մոտ առաջացել էր իշխանությունը պահպանելու ինչ-որ պահանջարկ։ Հայ-թուրքական հիմնախնդիրներով կարծես Ռոբերտ Քոչարյանը շանս էր ստանում ինչ-որ պատառիկներ վերցնել իշխանական կոալիցիայից։ Եվ իշխանական կոալիցիան իր ներսում անընդհատ վանում էր Տիգրան Սարգսյանին և առավելապես պայքարում նրա դեմ, քան համագործակցում։ Եվ այս տեսանկյունից Տիգրան Սարգսյանի հանրապետական դառնալը դարձավ բոլոր խնդիրների լուծման բանալին։ Նա ստացավ իր ինքնապաշտպանությունը. նրան հիմա քավության նոխազ դարձնելն ու նախորդ տարվա բյուջեն չկատարելու կամ գլոբալ ֆինանսական ճգնաժամի արդյունքներն էֆեկտիվ չհաղթահարելու մեջ մեղադրել այլևս չեն կարող, որովհետև ՀՀԿ-ն հարկադրված է պաշտպանել Տիգրան Սարգսյանին։ Նա հնարավորություն է ստանում գոնե միառժամանակ փակել այդ թեման։ ՀՀԿ-ն և մասնավորապես Սերժ Սարգսյանը թույլ չեն տալիս, որ Տիգրան Սարգսյանը և նրա մեկնարկած քաղաքական պրոյեկտը դառնա այն հիմքը, որը հետագայում նրա որևէ մրցակից՝ լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, կարողանա այդ դաշտում խաղալ։ Ես կարծում եմ, որ ողջ պատմությունը սրա մասին էր։
«Քաղաքական զարգացումնե՞ր, թե՞ բանսարկություններ»

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը