21.04.2026 ● 22:00
21.04.2026 ● 14:36
21.04.2026 ● 10:25
10.07.2009 ● 19:58
Մեր կառավարությունը, կարծես թե, հույսով նստած սպասում է, որ Ռուսաստանում նավթի գները կբարձանան, ԱՄՆ-ում ճգնաժամը կհաղթահարվի, անշարժ գույքի գները կբարձրանան, շինարարությունը նոր թափ կառնի, և մենք կվերադառնանք այն նույն իրավիճակին, որն ունեինք։
09.07.2009 ● 12:28
Իշխանական համակարգում որոշում ընդունողների և պատասխանատվություն կրողների հասարակական-կրթական ցենզը, ես չեմ խոսում՝ պարզապես կրթական ցենզի մասին, բավական ցածր է։
07.07.2009 ● 18:57
Փառք Աստծո, որ 1991թ. ընտրություն տեսել եմ, հանրաքվե տեսել եմ։ Ես տեսել եմ, թե ինչ է արդարությունը։ Բայց հիշում եմ նաև, որ 1995թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջին անգամ եղան կրակոցներ։ Ես ամեն ինչը շատ լավ հիշում եմ։
30.06.2009 ● 18:02
Մեր արտաքին գործերի նախարարը ճանաչողական այցերով շրջում է աշխարհով։ Իհարկե, դա դրական եմ համարում։ Բայց վատ չէր լինի՝ նրան առաջին հերթին ծանոթացնեին Հայաստանի հետ։ Էդվարդ Նալբանդյանը բավական լուրջ կերպով կտրված է Հայաստանի իրականությունից։ Անհասկանալի է, թե նա ի՞նչն է ներկայացնում դրսում։
26.06.2009 ● 18:57
Դավիթ Հարությունյանը Կիևում՝ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, քվեարկել է այն բանաձևի օգտին, որով Ադրբեջանը չի կարող լինել ժողովրդավար, քանի դեռ նրա տարածքների 20%-ն օկուպացված է։ Այսինքն, նա ընդունում է, որ Ադրբեջանի 20%-ն օկուպացված է։ Գագիկ Մինասյանը Սևծովյան տնտեսական համաժողովում կողմ է քվեարկել այն դրույթին, որ ղարաբաղյան հարցը անջատողական է, Նաիրա Զոհրաբյանը դեմ է քվեարկել ԼՂ անկախության ճանաչման հարցը օրակարգում ներառելուն, իսկ հիմա ԵԽԽՎ-ում Ղարաբաղի անկախության մասին է խոսում։ Իշխանությունները Թուրքիայի նախագահին հրավիրում են Հայաստան՝ ֆուտբոլ դիտելու, ապրիլի 22-ին թուրքերի հետ համատեղ հայտարարություն են տարածում, և այդքանից հետո այդ մարդիկ Զարուհի Փոստանջյանի դեմ ինչ-որ ակցիաներ են սկսում։
24.06.2009 ● 21:08
Ջավախքը Հայաստանի համար կարևորագույն ռազմավարական գործոն է, որը հակակշռում է Վրաստանի կոմունիկացիոն դիրքին։ Եթե Վրաստանը Հայաստանի համար կարևոր գործոն է՝ որպես տարանցիկ տարածք, ապա Վրաստանի համար Հայաստանը կարևորագույն գործոն է հենց Ջավախքի հարցում։ Ջավախահույությունը կայունության գործոն է։ Եթե Ջավախքում ապակայունացման գործընթացներ սկսվեն, ապա դա կարող է պայթեցնել Վրաստանը։
23.06.2009 ● 20:06
Այն որ ջավախահայությունը, մեծ հաշվով, զրկված լինելով Հայաստանի իշխանությունների և հայ հասարակության քաղաքական և բարոյահոգեբանական աջակցությունից, պահպանում է հայեցի շունչը՝ խոսում է Ջավախքի հոգու ամրության մասին։
19.06.2009 ● 18:24
Եթե այս ընտրական բանդիտիզմը չլիներ, իմ վերլուծությունը կլիներ 100%-ով ճիշտ։ Տվյալ դեպքում, 100%-ով ճիշտ դուրս եկավ Ահարոն Ադիբեկյանի վերլուծությունը, որովհետև նրա ներկայացրած թվերը նախօրոք պատվիրված էին, և դրանցում հաշվառված էր հենց այդ լցոնված և գողացված 120 000-130 000 ձայները։
17.06.2009 ● 18:51
Մենք գտնում ենք, որ կուսակցության քաղաքական դիրքորոշումը չի կարող լինել հետևյալ բանաձևի շրջանակներում՝ կա՛մ ընդդիմություն, կա՛մ իշխանամետ։ Այնպես չի կարող լինել իրականության մեջ, որ դու կա՛մ այնտեղ պետք է լինես, կա՛մ էլ այնտեղ։ Մի հարցում դու կարող ես լինել ընդդիմություն, մեկ այլ հարցում էլ՝ իշխանությանն աջակցող։ Կյանքը ցուց է տալիս, որ սա է ամենաճիշտ մոտեցումը։
15.06.2009 ● 17:24
Սահմանը կբացվի, Սերժ Սարգսյանը կգնա ֆուտբոլ նայելու։ Այդ առումով մեր դիվանագիտությունը ճիշտ ուղու վրա է։ Էդվարդ Նալբանդյանը փայլուն գործիչ է, նախագահի մասին էլ չեմ խոսում։ Հաստատ, ամեն ինչ լավ է լինելու:
12.06.2009 ● 18:23
Մեր պատմագրության մեջ Սևրի պայմանագիրը հպարտությամբ է նշվում։ Մինչդեռ դրա համար ոչ թե հպարտանալ է պետք, այլ ամաչել, քանզի այդ չարաբաստիկ վիրտուալ պայմանագրի պատճառով՝ մենք կորցրեցինք որոշակի տարածքներ և պետականություն:
11.06.2009 ● 09:52
Մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են պատգամավորներն ամբիոնում կուրծք ծեծում՝ դեմ արտահայտվելով այս կամ այն օրենքին, իսկ հետո գնում են և նույն օրինագծին կողմ քվեարկում։
09.06.2009 ● 16:34
Ահարոն Ադիբեկյանի թվերը պլանավորված պատվեր էին։ Միշտ էլ այդպես է եղել։ Նրա այսպես կոչված «սոցհարցումները» ցույց են տալիս այն, թե ինչպես պետք է սցենարը զարգանա։ Այդ մարդը միշտ էլ կատարում է իշխանության պատվերը։ Այդ իսկ պատճառով ես ասել եմ՝ նա խաբեբա է և ավազակ։ Ահարոն Ադիբեկյանին հավատալ չի կարելի։
05.06.2009 ● 17:33
Իշխանական բուրգն անում է ամեն ինչ՝ վերացնելու բոլոր կուսակցությունները՝ թողնելով երկու-երեք քաղաքական ուժ։ Դա է պատճառը, որ «Օրինաց երկիր» կուսակցության համար լցոնումներ արեցին՝ լավ իմանալով, որ բացելով արկղերը՝ կերևա, որ 20 000 ձայն էլ չունի։ Մի 8000 հավաքել է՝ 12 000-ն էլ լցրել են։
04.06.2009 ● 20:05
Ահարոն Ադիբեկյանն ու նրա տիպի մասնագետները՝ դա հայկական սոցիոլոգիայի տեսակն է։ Կա հայկական մենթալիտետ, կա հայկական երթևեկություն և կա հայկական սոցիոլոգիա...Նման կարգի մասնագետները լուրջ հետազոտությունների գործում, երբեք չեն կարող պահանջված լինել։
01.06.2009 ● 17:54
Հանրապետականն այնքան շատ ձայն է ստացել։ Ես դա ասում եմ ոչ թե նրա համար, որ քաղաքապետարան եմ անցել ՀՀԿ ցուցակով։ Այնքան մեծ է ձայների տարբերությունը, որ ինչ-որ դեպքեր էլ որ եղել են, ապա արդյունքների վրա չեն կարող ազդել։
28.05.2009 ● 18:50
Այսօր հայ-թուրքական հարաբերությունների մասով, էստ էության, կա երկու ուղղություն՝ գործող իշխանություններինն ու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հարթակային ընդդիմության գրեթե նույնական մոտեցումները մի կողմից, մյուս կողմից՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության դիրքորոշումը։
27.05.2009 ● 17:28
Որպես կանոն, ընդդիմությունը մայրաքաղաքում միշտ մեծ թվով ձայներ է ստանում։ Դա ցույց տվեցին նաև 2008թ. նախագահական ընտրությունները։ Սակայն նախագահական ընտրություններից հետո պատկերը փոխվեց։ Մարդիկ հիասթափվեցին. այլևս չի ստացվի, այլևս չի գալու և այլն։ Բացի այդ, նախագահական ընտրությունների ժամանակ իշխանության զգալի մասը՝ մոտավորապես 40%-ը, ներքին կարգով աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հիմա այդպես չէ։ Գործող նախագահն ունի ձևավորված թիմ։
21.04.2026 ● 14:57
21.04.2026 ● 14:21
21.04.2026 ● 13:10
21.04.2026 ● 13:05
21.04.2026 ● 12:56
21.04.2026 ● 12:41
21.04.2026 ● 11:44
21.04.2026 ● 11:42
21.04.2026 ● 11:30
21.04.2026 ● 11:02
21.04.2026 ● 09:58
21.04.2026 ● 09:12
20.04.2026 ● 21:38
20.04.2026 ● 15:41
20.04.2026 ● 13:13
20.04.2026 ● 10:46
20.04.2026 ● 09:16
19.04.2026 ● 19:52
19.04.2026 ● 12:13
19.04.2026 ● 11:04
18.04.2026 ● 20:39
18.04.2026 ● 20:33
18.04.2026 ● 14:27
18.04.2026 ● 14:00
18.04.2026 ● 13:43
18.04.2026 ● 11:23
18.04.2026 ● 11:04
18.04.2026 ● 10:42
18.04.2026 ● 10:32
● Ուղիղ խոսք
Արա Նռանյան
10.07.2009 ● 19:58
Մեր կառավարությունը, կարծես թե, հույսով նստած սպասում է, որ Ռուսաստանում նավթի գները կբարձանան, ԱՄՆ-ում ճգնաժամը կհաղթահարվի, անշարժ գույքի գները կբարձրանան, շինարարությունը նոր թափ կառնի, և մենք կվերադառնանք այն նույն իրավիճակին, որն ունեինք։
Անուշ Սեդրակյան
09.07.2009 ● 12:28
Իշխանական համակարգում որոշում ընդունողների և պատասխանատվություն կրողների հասարակական-կրթական ցենզը, ես չեմ խոսում՝ պարզապես կրթական ցենզի մասին, բավական ցածր է։
Կարինե Խոդիկյան
07.07.2009 ● 18:57
Փառք Աստծո, որ 1991թ. ընտրություն տեսել եմ, հանրաքվե տեսել եմ։ Ես տեսել եմ, թե ինչ է արդարությունը։ Բայց հիշում եմ նաև, որ 1995թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջին անգամ եղան կրակոցներ։ Ես ամեն ինչը շատ լավ հիշում եմ։
Էդվարդ Անտինյան
30.06.2009 ● 18:02
Մեր արտաքին գործերի նախարարը ճանաչողական այցերով շրջում է աշխարհով։ Իհարկե, դա դրական եմ համարում։ Բայց վատ չէր լինի՝ նրան առաջին հերթին ծանոթացնեին Հայաստանի հետ։ Էդվարդ Նալբանդյանը բավական լուրջ կերպով կտրված է Հայաստանի իրականությունից։ Անհասկանալի է, թե նա ի՞նչն է ներկայացնում դրսում։
Արմեն Մարտիրոսյան
26.06.2009 ● 18:57
Դավիթ Հարությունյանը Կիևում՝ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, քվեարկել է այն բանաձևի օգտին, որով Ադրբեջանը չի կարող լինել ժողովրդավար, քանի դեռ նրա տարածքների 20%-ն օկուպացված է։ Այսինքն, նա ընդունում է, որ Ադրբեջանի 20%-ն օկուպացված է։ Գագիկ Մինասյանը Սևծովյան տնտեսական համաժողովում կողմ է քվեարկել այն դրույթին, որ ղարաբաղյան հարցը անջատողական է, Նաիրա Զոհրաբյանը դեմ է քվեարկել ԼՂ անկախության ճանաչման հարցը օրակարգում ներառելուն, իսկ հիմա ԵԽԽՎ-ում Ղարաբաղի անկախության մասին է խոսում։ Իշխանությունները Թուրքիայի նախագահին հրավիրում են Հայաստան՝ ֆուտբոլ դիտելու, ապրիլի 22-ին թուրքերի հետ համատեղ հայտարարություն են տարածում, և այդքանից հետո այդ մարդիկ Զարուհի Փոստանջյանի դեմ ինչ-որ ակցիաներ են սկսում։
Երվանդ Բոզոյան
24.06.2009 ● 21:08
Ջավախքը Հայաստանի համար կարևորագույն ռազմավարական գործոն է, որը հակակշռում է Վրաստանի կոմունիկացիոն դիրքին։ Եթե Վրաստանը Հայաստանի համար կարևոր գործոն է՝ որպես տարանցիկ տարածք, ապա Վրաստանի համար Հայաստանը կարևորագույն գործոն է հենց Ջավախքի հարցում։ Ջավախահույությունը կայունության գործոն է։ Եթե Ջավախքում ապակայունացման գործընթացներ սկսվեն, ապա դա կարող է պայթեցնել Վրաստանը։
Սերգեյ Մինասյան
23.06.2009 ● 20:06
Այն որ ջավախահայությունը, մեծ հաշվով, զրկված լինելով Հայաստանի իշխանությունների և հայ հասարակության քաղաքական և բարոյահոգեբանական աջակցությունից, պահպանում է հայեցի շունչը՝ խոսում է Ջավախքի հոգու ամրության մասին։
Աղասի Արշակյան
19.06.2009 ● 18:24
Եթե այս ընտրական բանդիտիզմը չլիներ, իմ վերլուծությունը կլիներ 100%-ով ճիշտ։ Տվյալ դեպքում, 100%-ով ճիշտ դուրս եկավ Ահարոն Ադիբեկյանի վերլուծությունը, որովհետև նրա ներկայացրած թվերը նախօրոք պատվիրված էին, և դրանցում հաշվառված էր հենց այդ լցոնված և գողացված 120 000-130 000 ձայները։
Խոսրով Հարությունյան
17.06.2009 ● 18:51
Մենք գտնում ենք, որ կուսակցության քաղաքական դիրքորոշումը չի կարող լինել հետևյալ բանաձևի շրջանակներում՝ կա՛մ ընդդիմություն, կա՛մ իշխանամետ։ Այնպես չի կարող լինել իրականության մեջ, որ դու կա՛մ այնտեղ պետք է լինես, կա՛մ էլ այնտեղ։ Մի հարցում դու կարող ես լինել ընդդիմություն, մեկ այլ հարցում էլ՝ իշխանությանն աջակցող։ Կյանքը ցուց է տալիս, որ սա է ամենաճիշտ մոտեցումը։
Մերուժան Տեր-Գուլանյան
15.06.2009 ● 17:24
Սահմանը կբացվի, Սերժ Սարգսյանը կգնա ֆուտբոլ նայելու։ Այդ առումով մեր դիվանագիտությունը ճիշտ ուղու վրա է։ Էդվարդ Նալբանդյանը փայլուն գործիչ է, նախագահի մասին էլ չեմ խոսում։ Հաստատ, ամեն ինչ լավ է լինելու:
Երվանդ Բոզոյան
12.06.2009 ● 18:23
Մեր պատմագրության մեջ Սևրի պայմանագիրը հպարտությամբ է նշվում։ Մինչդեռ դրա համար ոչ թե հպարտանալ է պետք, այլ ամաչել, քանզի այդ չարաբաստիկ վիրտուալ պայմանագրի պատճառով՝ մենք կորցրեցինք որոշակի տարածքներ և պետականություն:
Արմեն Մարտիրոսյան
11.06.2009 ● 09:52
Մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են պատգամավորներն ամբիոնում կուրծք ծեծում՝ դեմ արտահայտվելով այս կամ այն օրենքին, իսկ հետո գնում են և նույն օրինագծին կողմ քվեարկում։
Դավիթ Հակոբյան
09.06.2009 ● 16:34
Ահարոն Ադիբեկյանի թվերը պլանավորված պատվեր էին։ Միշտ էլ այդպես է եղել։ Նրա այսպես կոչված «սոցհարցումները» ցույց են տալիս այն, թե ինչպես պետք է սցենարը զարգանա։ Այդ մարդը միշտ էլ կատարում է իշխանության պատվերը։ Այդ իսկ պատճառով ես ասել եմ՝ նա խաբեբա է և ավազակ։ Ահարոն Ադիբեկյանին հավատալ չի կարելի։
Տիգրան Կարապետյան
05.06.2009 ● 17:33
Իշխանական բուրգն անում է ամեն ինչ՝ վերացնելու բոլոր կուսակցությունները՝ թողնելով երկու-երեք քաղաքական ուժ։ Դա է պատճառը, որ «Օրինաց երկիր» կուսակցության համար լցոնումներ արեցին՝ լավ իմանալով, որ բացելով արկղերը՝ կերևա, որ 20 000 ձայն էլ չունի։ Մի 8000 հավաքել է՝ 12 000-ն էլ լցրել են։
Անուշ Սեդրակյան
04.06.2009 ● 20:05
Ահարոն Ադիբեկյանն ու նրա տիպի մասնագետները՝ դա հայկական սոցիոլոգիայի տեսակն է։ Կա հայկական մենթալիտետ, կա հայկական երթևեկություն և կա հայկական սոցիոլոգիա...Նման կարգի մասնագետները լուրջ հետազոտությունների գործում, երբեք չեն կարող պահանջված լինել։
Աստղիկ Գևորգյան
01.06.2009 ● 17:54
Հանրապետականն այնքան շատ ձայն է ստացել։ Ես դա ասում եմ ոչ թե նրա համար, որ քաղաքապետարան եմ անցել ՀՀԿ ցուցակով։ Այնքան մեծ է ձայների տարբերությունը, որ ինչ-որ դեպքեր էլ որ եղել են, ապա արդյունքների վրա չեն կարող ազդել։
Արծվիկ Մինասյան
28.05.2009 ● 18:50
Այսօր հայ-թուրքական հարաբերությունների մասով, էստ էության, կա երկու ուղղություն՝ գործող իշխանություններինն ու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հարթակային ընդդիմության գրեթե նույնական մոտեցումները մի կողմից, մյուս կողմից՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության դիրքորոշումը։
Էմմա Խուդաբաշյան