05.05.2024 ● 10:14
04.05.2024 ● 22:19
04.05.2024 ● 20:45
04.05.2024 ● 16:12
04.05.2024 ● 16:04
04.05.2024 ● 15:42
04.05.2024 ● 15:38
04.05.2024 ● 15:28
04.05.2024 ● 14:05
04.05.2024 ● 13:55
04.05.2024 ● 12:45
04.05.2024 ● 12:19
04.05.2024 ● 11:13
04.05.2024 ● 11:07
04.05.2024 ● 11:00
04.05.2024 ● 10:16
● Լրահոս
ՀՀ տարածքում սպասվում են տեղումներ
19.04.2013 ● 23:10
Ապրիլի 20-23-ին շրջանների զգալի մասում, 24-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ամպրոպ և կարկուտ: Քամին` հյուսիս-արևելյան՝ 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 21-22-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Նախագահականի մամլո ծառայությունը չի մանրամասնում ԱԺ խմբակցությունների դիրքորոշումը Սերժ Սարգսյանի որոշման կապակցությամբ
19.04.2013 ● 22:45
Նախագահ Սերժ Սարգսյանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, այսօր շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով: Հանրապետության նախագահը ընդունել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը «Հանրապետական»-ից (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» խմբակցությունների ղեկավարների հետ:
«Հայերենն իմ սրտում է»` համահայկական երիտասարդական համաժողով
19.04.2013 ● 22:29
Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում, ապրիլի 22-ին, կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովը, որին կմասնակցի շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից:
Գրքերի շնորհանդես Հայոց ցեղասպանության թանգարանում
19.04.2013 ● 22:26
Ս.թ. ապրիլի 22-ին, ժամը 12:30-ին Հայոց ցեղասպանության թանգարանի նախասրահում տեղի կունենա վերջին հինգ տարիների ընթացքում թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակած գրքերի շնորհանդեսը, որի ընթացքում կներկայացվեն շուրջ քսանհինգ հատորներ` թողարկված տարբեր մատենաշարերով: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր գրահրատարակչական գործունեությունն իրականացնում է «Դիվանագիտական փաստաթղթեր», «Վերապրողի հիշատակարան», «Ականատեսի վկայություններ» և այլ մատենաշարերով:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
19.04.2013 ● 21:36
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է ընդունել Տիգրան Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ: ՀՀ նախագահի մամլո գրասնեյակից տեղեկացնում են, որ սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՅԴ կոմիտեն ամերիկահայերին կոչ է անում ապրիլի 24-ին փակել սեփական բոլոր հիմնարկները և աշխատանքի չգնալ
19.04.2013 ● 21:08
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ամերիկահայերին կոչ է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ապրիլի 24-ին, ի նշան հարգանքի, փակել սեփական բոլոր ձեռնարկությունները և աշխատանքի չհաճախել:
«Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» գրքի շնորհանդեսը Լոնդոնում
19.04.2013 ● 20:45
Իր խոսքում հեղինակ Ռուբեն Գալիչյանը համառոտ ներկայացրեց գրքի բովանդակությունը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Իրանի պատմության խեղաթյուրման ու սեփականաշնորհման փորձերին։
Հայաստանի հավաքականը մեկնում է Թբիլիսի
19.04.2013 ● 20:39
Հիշեցնենք, որ փետրվարին Թբիլիսիում կայացած Վրաստանի բաց առաջնությանը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները, մեր հավաքականը բացարձակ հաղթող ճանաչվեց` նվաճելով 18 մեդալ (6 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե):
Հուշարձանների մաքրման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 4000 աշակերտ
19.04.2013 ● 19:46
Անբարենպաստ եղանակի պատճառով որոշ միջոցառումներ հետաձգվել են: Դրանք կյանքի կկոչվեն առաջիկայում: Ապրիլի 18-ին մենարկած միջոցառումները կեզրափակվեն մայիսի 18-ին:
Հայ-ֆրանսիական գիտաժողով
19.04.2013 ● 19:37
Ապրիլ 26-28-ը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի կունենա հայ-ֆրանսիական գիտաժողով «Ուռուցքաբանություն, վիրաբուժություն, բիոպաթոլոգիա` ակտուալ խնդիրներ» թեմայով։
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան աջակցում է ցուցակված ընկերություններում կորպորատիվ կառավարման նորմերի ամրապնդմանը
19.04.2013 ● 18:59
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան շարունակելու է կորպորատիվ կառավարման նորմերի մասին իրազեկվածության և տարածմանը ուղղված իր աշխատանքները և համագործակցությունը բոլոր շահագրգիռ ընկերությունների հետ:
Հանդիպելով դիմադրության՝ ձախողված կողոպտիչը դիմել է փախուստի
19.04.2013 ● 18:05
Ապրիլի 18-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Ա. Ահարոնյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Փարսադան Փ.-ին:
Ոստիկանները խոչընդոտել են քաղաքապետարանի դիմաց ՀԱԿ–ի բողոքի գործողությունը (ֆոտոշարք)
19.04.2013 ● 17:47
Ոստիկանները խոչընդոտել են քաղաքապետարանի դիմաց ՀԱԿ երիտասարդների բողոքի գործողությունը։ Մինչդեռ որևէ օրենք չի խախտվել այդ ընթացքում։ Ոստիկանները բացատրություն չեն տվել, թե ինչու են դիմում ուժի։
Ապրիլի 24-ին ընդառաջ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ
19.04.2013 ● 17:40
Երբեմնի ծաղկուն ու շքեղ գրական արևմտահայերենը, զրկված լինելով իր հայրենիքում գոյատևելու և գործառելու հնարավորությունից, թևը զարկված հավքի նման անհեռանկար դեգերում է աշխարհից աշխարհ՝ որոնելով ու չգտնելով տունդարձի ճամփան:
Ազատամարտիկները սատարում են Կոնգրեսի ծրագրերի իրականացմանը
19.04.2013 ● 17:26
Կումայրի ջոկատի եւ Անիի տարածաշրջանի մի խումբ ազատամարտիկներ հայտարարություն են տարածել Հայ ազգային կոնգրես կուսակցությանը սատարելու մասին:
«Դե, լուծեք 3-րդ դասարանի մաթեմատիկայի այս խնդիրը. չմոռանաք կշեռք վերցնել»
19.04.2013 ● 16:44
«Ընդամենը այս մի «խնդիրը» իր մեջ պարունակում է բացառիկ անգրագիտության մի ամբողջ հավաքածու: Հատ-հատ ցույց եմ տալիս: Պատահական այսօր աչքս ընկավ»
Հրանտ Բագրատյան. «Տիգրան Սարգսյանի համար «ապահովվել» է Սերժ Սարգսյանի հրամայած 7%-ի սահմանը»
19.04.2013 ● 16:39
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքում» գրառում է թողել՝ մեկնաբանելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալները տնտեսական զարգացման վերաբերյալ:
ԼՂՀ ոստիկանության պետի նոր տեղակալ է նշանակվել
19.04.2013 ● 16:30
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Կոմիտաս Կարապետյանը ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով` ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ։