Աշխարհ

26.01.2016 14:40


ՌԴ և Իրանի դիվանագետները քննարկել են ԼՂ հիմնահարցի կարգավորումը

ՌԴ և Իրանի դիվանագետները քննարկել են ԼՂ հիմնահարցի կարգավորումը

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում իրանցի իր գործընկեր Իբրահիմ Ռահիմփուրի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցի կարգավորումը։ Այս մասին հայտնում է «ria.ru»–ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ–ի կայքում տեղադրված հաղորդագրությունը։

«Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում տիրող դրությանը, ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, ինչպես նաև մինսկյան պայմանավորվածությունների իրագործման ընթացքին՝ ուղղված Ուկրաինայի ճգնաժամի լուծմանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներակայացուցիչ Հուսսեին Ջաբերը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ ԼՂ հակամարտության լուծման նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը