Տիգրան Սարգսյանը երազում է Գյումրին տեսնել տեխնոքաղաք
Գյումրին տեխնոքաղաքի վերածելու գաղափարը մոտ երկու տարվա պատմություն ունի: Գաղափարի հեղինակը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Հիմնական նպատակը, ըստ կառավարության հեղափոխական նախագծի, Գյումրիում համալսարանական հետազոտություններն ու բիզնեսն իրար կապելն է, ինչի արդյունքում Գյումրին վերածվելու է գերզարգացած տեխնոքաղաքի և իր գիտական ու հետազոտական պոտենցիալով սպասարկելու է ամբողջ հանրապետության տնտեսությանը:
Թե ինչու՞ է հատկապես Գյումրին ընտրվել այդ նպատակի իրագործման վայր, հստակ չէ: Հավանաբար հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Գյումրին Հայաստանի միակ քաղաքն է, որի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ակադեմիկոսի կոչում ունի, և ամենայն հավանականությամբ լավագունս կարող է օժանդակել վարչապետի նորարարական գաղափարների կյանքի կոչմանը, առավել ևս, երբ Տիգրան Սարգսյանը և Վարդան Ղուկասյանն արդեն կուսակիցներ են: Երևի հաշվի է առնվել Գյումրիի՝ հումորի մայրաքաղաք լինելու հանգամանքը;
Այս առումով Գյումրիում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը սեփական մեկնաբանությունն է տվել. «Գյումրին ունի ավանդական բուհական կենտրոններ, արհեստագործական լավ ավանդույթներ, մարդկանց մտածելակերպ՝ ուղղված նորարարությանը, ստեղծագործությանը, ինչպես նաև այն գաղափարը, որ պետությունը երկրաշարժից ու վերականգնումից հետո Գյումրին ուզում է տեսնել զարգացման քաղաք: Իսկ երկրում գաղափար կա, որ Հայաստանի քաղաքներից մեկը պետք է դարձնենք գիտական կենտրոն մնացած քաղաքների և տնտեսության ճյուղերի զարգացմանը նպաստելու համար, և այդ գաղափարը մենք առաջարկում ենք Գյումրիին, և կարծես թե դա ստացվում է»:
Թե հատկապես ինչ ավանդական բուհական կենտրոնների մասին է խոսքը, հավանաբար միայն փոխնախարարին է հայտնի: Իսկ արհեստագործական ավանդույթների և մարդկանց մտածելակերպի նորարարությունների մասով կարելի է ասել, որ ավանդաբար Գյումրիում լավ մուշուրբա են պատրաստում, հայտնի են նաև ժեշտանչիները (թիթեղագործները), իսկ մարդկային մտքի նորարարությունը դրսևորվում է լավ խաշ դնելու կամ քյալա խորովելու մեջ:
Ինչպիսի՞ զարգացման մասին կարելի է խոսել, երբ Գյումրիում առնվազն 4 հազար ընտանիք անօթևանության կարգավիճակ ունի, որտեղ ծայրահեղ աղքատությունը և գործազրկությունն ահագնացող չափերի են հասնում, որտեղ ավերված է ամբողջ տնտեսական ինֆրաստրուկտուրան, իսկ Շիրակի մարզը համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը:
Սակայն անկախ ամեն ինչից՝ փոխնախարարը խոստացել է, որ 2010թ. գյումրեցիներն արդեն պետք է սկսեն պարծենալ իրենց տեխնոքաղաքով, քանի որ Համաշխարհային բանկը համաձայնել է ֆինանսավորել ծրագրի նախնական փուլը. «Հուսով ենք, որ մյուս տարի մենք կտեսնենք արդեն կոնկրետ ֆիզիկական լուծումները, տեխնոպարկի շենքերը և ֆիրմաները»,- ասել է էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի