Քաղաքական

26.01.2016 13:48


ԵԽԽՎ–ում քննարկվել են հակահայկական 2 բանաձևերը

ԵԽԽՎ–ում քննարկվել են հակահայկական 2 բանաձևերը

ԵԽԽՎ–ի հունվարյան նստաշրջանում տեղի է ունեցել հակահայկական 2 բանաձևերի քննարկումը։ Նախ ելույթ է ունեցել «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերը միտումնավոր զրկված են ջրից» Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հեղինակ, Բոսնիա Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչը։

Մյուս զեկույցի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում», հեղինակը Ռոբերտ Ուոլթերն էր։

Ելույթի համար բազմաթիվ պատգամավորներ էին հերթագրվել: Նրանցից ոմանք հայտարարել են, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է, և հայտարարություններում պետք է զգուշավոր լինել:

Քվեարկության է դրվել նախագիծը լրամշակելու համար այն հետ ուղարկելը հանձնաժողով, սակայն քվեարկության արդյունքում հարցը չի ընդունվել, և քննարկումը շարունակվել է։

Այնուհետև ԵԽԽՎ–ն մերժել է Ուոլթերի զեկույցը, իսկ Մարկովիչինը՝ ընդունել։

Ուոլթերի զեկույցին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 70, ձեռնպահ՝ 45 պատգամավոր։ Մարկովիչի հեղինակած զեկույցին կողմ է եղել 98–ը, դեմ՝ 71–ը, ձեռնպահ՝ 40–ը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ էին արել ԵԽԽՎ–ին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կբարդացնեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը