Աշխարհ

26.01.2016 12:14


Լավրով. «Ժամանակակից քաղաքականությունում կամակորություններն անթույլատրելի են» (տեսանյութ)

Լավրով. «Ժամանակակից քաղաքականությունում կամակորություններն անթույլատրելի են» (տեսանյութ)

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել 2015թ. արդյունքների ամփոփիչ ասուլիսով:

Նա, մասնավորապես, նշել է, որ Սիրիայում ՌԴ զինուժի միջամտության շնորհիվ հնարավոր է եղել ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքների մի մասն ազատագրել։ Նաև ընդգծել է՝ պարզ դարձավ, թե ովքեր են իրականում պայքարում ահաբեկիչների դեմ, ովքեր՝ հանդիսանում նրանց հանցակիցները:

Լավրովը 2016թ. Ռուսաստանի համար առաջնային մարտահրավեր է համարում միջազգային արդարացի համակարգի ստեղծումը, ինչին Ռուսաստանը միայնակ հասնել չի կարող:

«Ժամանակակից քաղաքականությունում կամակորություններն անթույլատրելի են։ Երբ ինչ-որ մեկը հրաժարվում է նստել բանակցային սեղանի շուրջ, բավականին վտանգավոր է»,-հավելել է Լավրովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը