Լրահոս

26.01.2016 11:22

Մտել է Գյումրիում գտնվող ՌԴ ՊՆ զորամաս` դիզելային վառելիք գողանալու

Մտել է Գյումրիում գտնվող ՌԴ ՊՆ զորամաս` դիզելային վառելիք գողանալու

Հունվարի 25-ին՝ ժամը 01.30-ին, ոստիկանության ծառայողները Գյումրիի Շիրակացու փողոցում նկատել են մի երիտասարդի, ով ՌԴ ՊՆ զորամասի պարիսպի վրայից դուրս է ցատկել և տեսնելով իրենց` դիմել է փախուստի: Վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:
Պարզվել է, որ նա 1996 թ. ծնված Լևոն Խ.-ն է:
Լևոն Խ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 01.20-ի սահմաններում, մտել է զորամաս` դիզելային վառելիք գողանալու, սակայն չի կարողացել, քանի որ իրեն նկատել են զինվորականները, և ինքը դիմել է փախուստի:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։