Լրահոս

26.01.2016 10:55


Գիշերը հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական փորձ

Գիշերը հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական փորձ

Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը դիմել է սադրիչ գործողությունների:

Նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 600 կրակոց:

Բացի վերոնշյալից՝ հունվարի 26-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդը շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ստիպել վերջիններիս հետ շպրտվել իրենց ելման դիրքերը:

Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը