Աշխարհ

26.01.2016 09:45


Թուրքիայում հետաքննություն է սկսվել «CNN Turk»–ի դեմ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայում հետաքննություն է սկսվել «CNN Turk»–ի դեմ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայում հետաքննություն է սկսվել «CNN Turk» հեռուստաալիքի ղեկավարության դեմ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Hurriyet»–ին հղումով։

Նշվում է, որ այդ հեռուստաալիքի լրատվական ծրագրով մեջբերվել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունը։

Դատախազությունից հաղորդել են, որ հետաքննություն է ընթանում հեռուստաալիքի գլխավոր խմբագրի և հեռուստածրագրի պրոդյուսերի դեմ։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Էրդողանը դատի է տվել Քըլըչդարօղլուին իրեն վիրավորելու համար։ Ընդդիմադիր գործիչը, մեկնաբանելով գիտնականների ձերբակալությունը, որոնք քննադատել էին քրդերի դեմ ռազմական գործողությունները, Էրդողանին բռնապետ էր անվանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը