Հալեպում տեղի ունեցած ահաբեկչությունից 23 մարդ է մահացել
Հալեպում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 23 մարդ է զոհվել:Մահապարտը բեռնատարով մոտեցել է Սուկարի թաղամասի անցակետին և պայթուցիկ գործի դրել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Լոնդոնում գործող մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային կենտրոնին:
Զոհերից շատերը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող «Ահրար ալ-Շամ» իսլամիստական խմբավորման անդամներ են:
Սուկարի թաղամասի սահմանը վերահսկվում է հենց այդ խմբավորման զինյալների կողմից:
Զոհերից 4–ը խաղաղ բնակիչներ են: Կան նաև բազմաթիվ վիրավորներ:
Հալեպում տեղի ունեցած ահաբեկչությունից 23 մարդ է մահացել
Հալեպում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 23 մարդ է զոհվել: Մահապարտը բեռնատարով մոտեցել է Սուկարի թաղամասի անցակետին և պայթուցիկ գործի դրել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Լոնդոնում գործող մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային կենտրոնին:

7or.am