Քաղաքական

25.01.2016 22:01

Հրաժարական է տվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը

Հրաժարական է տվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը դիմում է ներկայացրել Արդարադատության խորհրդին` դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին` նույն դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարելու մտադրությամբ:

Արդարադատության խորհրդից հայտնում են, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հայտարարում է այդ տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ դատական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում վերաքննիչ դատարանի նախագահ կարող են նշանակվել միայն նույն դատարանի դատավորները` առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, ուստի միայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորները հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև սույն թվականի փետրվարի 8-ը /երկշաբաթյա ժամկետում/ կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։