Քաղաքական

25.01.2016 21:52

Մեծ Բրիտանիան խրախուսում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի առաջընթացը

Մեծ Բրիտանիան խրախուսում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի առաջընթացը

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել և անդրադարձել «Հանուն օրենքի» շարժման այսօրվա ակցիային։ Վերջինի մասնակիցները բրիտանական դեսպանատան առջև պահանջել էին չեղյալ հայտարարել ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված 2 հակահայ զեկույցները:

«Միացյալ Թագավորության կառավարությունը խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի առաջընթացը և Եվրախորհրդի (կամ դրա որևէ բաղկացուցիչ մարմնի) աջակցությունն այդ աշխատանքներին: ՄԹ-ն մտահոգված է վերջին շրջանում առաջին գծում լարվածության աճով և կոչ է անում կողմերին գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շրջանակներում»,–ասված է դեսպանատան հաղորդագրությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։