Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հանձնաժողովի աշխատանքների կանոնակարգը։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից աղետի գոտու բնակավայրերում 2009թ. իրականացվող բնակշինարարության ծրագրով կառուցվող բնակելի տների (բնակարանների) բաշխման եւ հատկացման հետ կապված խնդիրների կարգավորմամբ։
Գործադիրը վերաբաշխում է կատարել 2009թ. պետբյուջեում, փոփոխություններ' իր նախկին որոշումներից մեկում եւ 22,282.4 հազար դրամ է հատկացրել սոցիալական ներդրումների հիմնադրամի և «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի վերլուծության և կառավարման գրասենյակ» ՊՀ միջոցներով ՀՀ 10 մարզերում իրականացվող համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։ Վերաբաշխում կատարելով 2009թ. պետբյուջեում, կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությանը' Արագածոտնի, Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու մարզերի պատմության եւ մշակույթի մի շարք հուշարձանների եւ մայրաքաղաքի մշակութային օջախների վերականգնման ու նորոգման համար։
Ծրագրերի համաֆինանսավորման իր պարտավորությունը կատարելու նպատակով ՀՀ կառավարությունը փոփոխություններ եւ վերաբաշխում է կատարել 2009թ. պետբյուջեում եւ իր նախկին երկու որոշումներում։
ՀՀ կառավարությունը որոշել է քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող 48 քաղծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով ՀՀ քաղծառայության խորհրդին կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 10564.5 հազար դրամ։
Բյուջետային անհետաձգելի ծախսեր