Քաղաքական

25.01.2016 15:53

ԵՄ դեսպան. «ԱԺ-ում բարգավաճում են բիզնեսները, կառավարությունում այդքան հարուստ մարդ կա»

ԵՄ դեսպան. «ԱԺ-ում բարգավաճում են  բիզնեսները, կառավարությունում այդքան հարուստ մարդ կա»

«Ազգային եւ միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով միջազգային խորհրդաժողովին այսօր միջազգային կառույցների ներկայացուցիչների մտահոգությունները հիմնականում պայմանավորված էին պետական հիմնարկներում առկա կոռուպցիայով եւ բիզնես շահերի բախմամբ: Այս մասին հայտնում է «a1plus.am»–ը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անտոնի Պյոտր Սվիտալսկու խոսքերով՝ «մի երկրում, որի ԱԺ-ում այդքան բարգավաճում են բիզնեսները, իսկ կառավարությունում կա այդքան հարուստ մարդ, շահերի բախումն ավելի կարեւոր է դառնում»:

Իսկ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նկատում է՝ կոռուպցիան ազդում է նաեւ ներդրումների վրա.

«Թափանցիկությունը պետք է ավելացվի հատկապես ԱԺ անդամների, կառավարության եւ պետական այլ պաշտոնյաների բիզնես գործունեության մեջ: Նրանց գույքի հայտարարագրումը լավ քայլ է պաշտոնյաների կողմից»:

Մանրամասները՝ «a1plus.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։