Անգլիական Վուսթեր քաղաքում մի կին հայտարարել է, որ լվացած ջինսե տաբատի գրպանում ազգային վիճակախաղով 47 մլն դոլար շահած տոմս է գտել։
«lifenews»–ի փոխանցմամբ՝ լվացումից հետո տոմսը զգալիորեն վնասվել է, սակայն հաղթող թվերն ու վիճակախաղի ամսաթիվը պահպանվել են։ Նշվում է, որ վնասվել են հատկապես տոմսի սերիական համարը և գծային ծածկագիրը։
Հաղթած տոմսը կինը ներկայացրել է թերթի կրպակ, որտեղից գնել էր այն։ Սակայն այնտեղ հաղորդել են, որ առանց գծային ծածկագրի առկայության՝ նա չի կարող իր շահումը ստանալ, և խորհուրդ են տվել դիմել վիճակախաղի օպերատորին։
Բրիտանուհին լվացել է 47 մլն դոլար շահած տոմսը

7or.am