Մեկնաբանություն

25.01.2016 15:10


Բաքուն բացահայտում ու շահագործում է իր հաճախորդներին

Բաքուն բացահայտում ու շահագործում է իր հաճախորդներին

Ինչպես հայտնի է, Վրաստանի էներգետիկայի նախարար Քալաձեն բանակցում է ռուսական «Գազպրոմի» հետ գազի ներմուծման թեմայի շուրջ։ Դա հիստերիայի պատճառ է դարձել Բաքվի համար։

Քալաձեն «Գազպրոմից» գազի մատակարման ցանկությունը բացատրել է Վրաստանի համար դիվերսիֆիկացիա ապահովելու ձգտմամբ։ Այսինքն՝ խնդիրն ազգային շահի ապահովումն է։

Իլհամ Ալիևին սպասարկող լրատվամիջոցները դա գնահատել են որպես հարված Ադրբեջանի շահերին ու խաղի մեջ են մտցրել Վրաստանի իրենց հաճախորդներին։ Վերջիններիս դերում հանդես են գալիս հայ «արևմտամետների» սիրելի Սահակաշվիլիի թիմակիցները, ինչպես նաև թուրքական ու ադրբեջանական փողերով սնվող փորձագետները, որոնք առավոտից երեկո վրացական ու ադրբեջանական լրատվամիջոցներով քննադատում են Իվանիշվիլիին ու Քալաձեին։ Թուրք–ադրբեջանական շահերի առաջմղմամբ զբաղվողները Վրաստանում նաև ակցիաներ են կազմակերպում։

Ուշագրավն այն է, որ Վրաստանում «Գազպրոմի» մուտքն արգելելուն կողմ են ինչպես Ալիևի շրջապատը, այնպես էլ հայ «արևմտամետները»։ Գրեթե նույն կոդերով նրանք դեմ են արտահայտվում Թուրքիայից ու Ադրբեջանից Վրաստանի կախվածության թուլացմանը ՌԴ–ն ներկայացնող կազմակերպության միջոցով։

Թե ինչով կավարտվեն վրացական իշխանությունների ու «Գազպրոմի» բանակցությունները (դրանց կայանալու հարցում կա նաև ՀՀ շահը), դեռ պարզ չէ։ Առայժմ պարզ է մեկ բան՝ Սահակաշվիլիի, այսպես կոչված, արևմտամետ քաղաքականության արդյունքում Վրաստանը դարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի էժանագին կցորդը։ Եվ դա բնական է, քանզի մեր տարածաշրջանում «արևմտամետությունը» և ՆԱՏՕ–ամետությունն իրականում նշանակում են Թուրքիայի դերի մեծացում։ Հայ «արևմտամետները», ըստ այդմ, թուրքական, այլ ոչ թե արևմտյան գծի վրա են։ Պարզապես դա նրանք ցանկանում են փաթեթավորել հակառուսականությամբ, որպեսզի անհարմար բան չստացվի։ Բայց դե, ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ թաքցնել հնարավոր չէ։ Հայ թրքաբոլշևիկներին հնարավոր չէ չնկատել։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը