Լրահոս

26.11.2009 15:46


Էռնեստ Սողոմոնյանը պնդել է, որ համահնչակյան ընտանիքի անդամ է, իսկ Համահնչակյան ԿՎ ներկայացուցիչը պնդել է հակառակը

Էռնեստ Սողոմոնյանը պնդել է, որ համահնչակյան ընտանիքի անդամ է, իսկ Համահնչակյան ԿՎ ներկայացուցիչը պնդել է հակառակը

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Համահնչակյան կենտրոնական վարչության ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը հայտարարել է, որ Հայաստանի Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության նախագահ Էռնեստ Սողոմոնյանը (ով նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ է) ոչ միայն ՍԴՀԿ հայաստանյան կառույցի հետ կապ չունի, այլ նաև համահնչակյան ընտանիքի անդամ չէ։

«7օր»-ի խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Էռնեստ Սողոմոնյանն այն անվանել է տրամաբանությունից զուրկ և մարազմ։

-Մենք համահնչակյան ընտանիքի անդամ ենք և մշտապես բարձր ենք պահել այդ ընտանիքի պատիվը՝ ի տարբերություն ոմանց,- նշել է Է. Սողոմոնյանը՝ հավելելով, որ նման հայտարարություններ անողներն ուղեղի հետ կապված խնդիրներ ունեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը