Աշխարհ

25.01.2016 13:35


Ընդդիմությունը Մոլդովայի կառավարությանը 3 օր ժամանակ է տվել (տեսանյութ)

Ընդդիմությունը Մոլդովայի կառավարությանը 3 օր ժամանակ է տվել (տեսանյութ)

Մոլդովացի սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը խոստացել է շրջափակել միջազգային ավտոմայրուղիները, նաև՝ Քիշնևի օդանավակայանն ու կայարանը, եթե Մոլդովայի իշխանությունները չկատարեն ընդդիմության պահանջները մինչև հինգշաբթի։

«Վեստիի» փոխանցմամբ՝ նախօրեին երկրի մայրաքաղաքում հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել, որի ընթացքում ցուցարարները փակել են քաղաք տանող ճանապարհներից մեկը։ Ղեկավարությունը, սակայն, ոչ մի կերպ չի արձագանքել դրան։

Աղբյուրը նշում է, որ առավոտվանից թմբուկներով, պաստառներով ու դրոշներով զինված հազարավոր մարդիկ են հավաքվել կառավարության շենքի մոտ։ Միտինգից ժամեր առաջ նրանք շտապել են զբաղեցնել հրապարակը։ Շուտով այնտեղ, ընդդիմության առաջնորդների խոսքով, 75 հազ ցուցարար կհավաքվի։

Բողոքի դուրս եկածները պահանջում են խորհրդարանական վերընտրություններ և «ապօրինի կերպով հաստատված կառավարության լուծարում»։ Բացի այդ, նրանք պահանջում են հետաքննել օլիգարխ Պլախոտնյուկի գործունեությունը։

Մանրամասները՝ «Վեստիի» տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը