Աշխարհ

25.01.2016 11:52


ԻՊ նոր տեսանյութում պատանդներին գլխատում են փարիզյան գրոհների հեղինակները (տեսանյութ)

ԻՊ նոր տեսանյութում պատանդներին գլխատում են փարիզյան գրոհների հեղինակները (տեսանյութ)

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատանդների հետ հաշվեհարդար տեսնելու հերթական տեսանյութն է տարածել։ Այս անգամ գերիներին գլխատող դահիճների թվում են նաև 2015թ. նոյեմբերի 13–ի փարիզյան ահաբեկչությունների իրագործողները։

«The Daily Telegraph»–ի փոխանցմամբ՝ այդ տեսանյութը նկարահանվել է փարիզյան գրոհներից առաջ, սակայն հրապարակվել է միայն այժմ։

Բրիտանական պարբերականի պնդմամբ՝ դահիճներից մեկն ահաբեկիչ Բիլալ Հադֆին է, որն իրեն պայթեցրել էր «Սթադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ։ Եվս մեկը՝ Սամի Ամիմուրը, ոչնչացվել է ֆրանսիական ոստիկանների կողմից «Բաթաքլանի» գրոհի ժամանակ։

«Ով էլ որ լինի մեր քուֆֆարների (թշնամի) շարքում, մեր թրերի թիրախը կդառնա»,–ասվում է տեսանյութում, որտեղ երևում են Լոնդոնի Թաուերի կամուրջը և Ս. Պավլոսի տաճարը։ Ցուցադրվում են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուի պատկերները։

Մանրամասները՝ «Վեստիի» տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը