Կամչատկայում պաշտոնապես խոզի գրիպի (A(H1N1)) 39 դեպք է հաստատվել։ «Интерфакс»–ի փոխանցմամբ՝ հիվանդների թվում 15 երեխա կա։ Այս մասին հայտնել է երկրամասի առողջապահության նախարար Մարինա Վոլկովան։
Նշվում է, որ մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել՝ չնայած սոցցանցերում տարածված լուրերին։ Հաղորդվում է, որ հանգստյան օրերին հիվանդանոցներում մահացած անձինք հիվանդ չեն եղել գրիպի А(H1N1) տեսակով։
Վերջին տվյալներով՝ հիվանդության պատճառով Կամչատկայում միջնակարգ մեկ դպրոց և մի քանի մանկապարտեզներ են փակվել։
Խոզի գրիպով հիվանդացության առաջին դեպքերն են արձանագրվել Բուրյատիում։ Հաղորդվում է գրիպի դեմ չպատվաստված 3–6 տարեկան 5 երեխայի և 13–ամյա մի դեռահասի մասին։ Հիվանդները հոսպիտալացվել են։
«Վեստիի» փոխանցմամբ՝ այս սեզոնին Բուրյատիում գրիպի դեմ պատվաստվել է մոտ 360 հազ մարդ՝ բնակչության 37 տոկոսը։
Կամչատկայում խոզի գրիպի 39 դեպք է արձանագրվել

7or.am