ԱՄՆ–ում վատ եղանակի պատճառով զոհվածների թիվը հասել է 28–ի
ԱՄՆ–ում ուժգին ձնատեղումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 28–ի։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն՝ «Associated Press»–ին հղումով։ Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհի մասին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դելավեր նահանգում իր տան դիմաց կուտակված ձյունը մաքրելու ժամանակ սրտի կաթվածից ոստիկանության սպա է մահացել։ Հարավային Կալիֆոռնիայում էլ ծեր ամուսիններ են զոհվել, ենթադրաբար, շմոլ գազից թունավորվելու պատճառով։ Ոստիկանության տվյալներով՝ ձնաբքի պատճառով նրանք առանց էլեկտրականության էին մնացել, ազգականներից մեկն էլ տանը գեներատոր էր տեղադրել, իսկ երբ տունը լցվել է շմոլ գազով, դարպասներն անհասկանալի պատճառներով փակ են եղել։
Հունվարի 22–ից սկսած ձյան առատ տեղումների պատճառով ԱՄՆ 11 նահանգներում իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել, Վաշինգտոնում դադարեցվել է նաև մետրոպոլիտենի և հասարակական տրանսպորտի աշխատանքը, իսկ Նյու Յորքում մեքենաներին արգելել են երթևեկել փողոցներով։
Տեղական ԶԼՄ–ի տվյալներով՝ առանց էլեկտրականության է մնացել 200 հազ տուն։

7or.am