Իրաքը դեմ է ահաբեկչության դեմ պայքարում արտաքին միջամտությանը
Իրաքն ահաբեկչական խմբավորումների դեմ սեփական ձեռքերով կպայքարի՝ առանց օտարերկրյա միջամտության։ Այս մասին, «Գազետայի» փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ–Ջաաֆարին։
«Ցամաքային զորքերի կամ այլ միջոցներով Իրաքում ահաբեկչության դեմ պայքարը կիրականանա միայն իրաքցիների ձեռքով՝ առանց որևէ այլ ուժի միջամտության՝ բացառությամբ առանձին խորհրդատուների»,–նշվում է նախարարության կայքում։
Նախարարը հավելել է՝ Իրաքը ոչ ոքի չի թողնի խախտել իր ինքնիշխանությունը։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել էր առաջիկայում Իրաքում և Սիրիայում ԻՊ դեմ կայանալիք «ցամաքային գործողությունների» մասին։

7or.am