Աշխարհ

24.01.2016 11:56


Սիրիայում՝ Իրաքի և Թուրքիայի սահմանի մոտ, ԱՄՆ–ն առաջին ավիաբազան է կառուցում

Սիրիայում՝ Իրաքի և Թուրքիայի սահմանի մոտ, ԱՄՆ–ն առաջին ավիաբազան է կառուցում

ԱՄՆ–ն ռազմաօդային բազա է կառուցում Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ–Հասակեում։ Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի բանակում և անվտանգության ուժերում իր աղբյուրներին։

Բազան տեղակայվելու է Ռամիլան քաղաքում գտնվող նախկին գյուղատնտեսական օդանավակայանի տարածքում։ Այնտեղ վայրէջք են կատարելու ամերիկյան ուղղաթիռները և ինքնաթիռները, որոնք զենք և զինամթերք են մատակարարելու քրդերին։

Ինչպես գրում է The Times–ը, այն տարածքը, որտեղ կառուցվում է ավիաբազան, վերահսկվում է Սիրիայի քրդերի կողմից։

Ամերիկյան իշխանության ներկայացուցիչները հաստատել են հատուկ նշանակության իրենց զորքերի տեղակայումն այդ տարածքում։

Բազան գտնվում է Թուրքիայի և Իրաքի հետ սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։

РИА Новости–ն էլ հայտնում է, որ սա ԱՄՆ–ի առաջին բազան է Սիրիայի տարածքում։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ամերիկան պատրաստ է Սիրիայի հակամարտության ռազմական լուծմանը, եթե քաղաքականն անհնար դառնա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը