Աշխարհ

24.01.2016 10:54


Մերկելին դատի են տվել իր միգրացիոն քաղաքականության համար (տեսանյութ)

Մերկելին դատի են տվել իր միգրացիոն քաղաքականության համար (տեսանյութ)

Գերմանիայի կնցլեր Անգելա Մերկելի դեմ իր միգրացիոն քաղաքականության համար դատական հայց է ներկայացվել։ Spiegel–ի տեղեկություններով՝ փաստաբանների խումբը Գերմանիայի Սահմանադրական դատարանից պահանջում է ներգաղթյալների համար սահմանը բացելու Մերկելի որոշումը ճանաչել հակասահմանադրական։

Հայցի հեղինակ Քլեմենս Անտվայլերը կարծում է, որ կանցլերն այդպիսով չարաշահել է իր լիազորությունները։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Մերկելի նստավայրի մոտ բողոքի գործողություն էր տեղի ունեցել՝ ընդդեմ ներգաղթյալ–բռնաբարողների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը