Լրահոս

26.11.2009 15:24


Հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության մասին

Արձանագրությունների  ստորագրումից  հետո  առ  այսօր, պետական ոչ  մի  իրավասու  մարմին (պաշտոնյա) բացատրություն  չի  տվել   այն  մասին, թե ինչու՞  են  այդ  արձանագրություններում  տեղ  գտել, նման փաստաթղթերում  պարտադիր (անհրաժեշտ) չհամարվող   հետևյալ  դրույթները, որոնք, անգամ,  տեղիք  են  տվել    տարաբնույթ  և  անպտուղ  մեկնաբանությունների  կամ վիճաբանությունների, մասնավորապես՝

  1. Վերահաստատելով  իրենց  երկկողմ  և  միջազգային հարաբերություներում...  .....տարածքային ամբողջականության ...սկզբունքները  հարգելու ....
  2.  Հաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող  սահմանի փոխադարձ ճանաչումը.....
  3. պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական, ուսումնասիրություն՝ առկա խնդիրների սահմանման  ու առաջարկների ձևակերպման համար,

Մեր  կարծիքով, հենց  այս  դրույթներն  են, որ  հակասում  են  ՀՀ  Սահմանադրության  նախաբանով, այսինքն, Հայաստանի Անկախության  մասին Հռչակագրով սահմանված դրույթներին, այն  են՝

1.հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանմասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա,

 2. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և       Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

                       «Մարդու  իրավունքներ-96» կուսակցության նախահահ Ռ. Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը