Աշխարհ

24.01.2016 00:56


Մերկելի նստավայրի մոտ ընդդեմ ներգաղթյալ–բռնաբարողների բողոքի գործողություն է տեղի ունեցել (տեսանյութ)

Մերկելի նստավայրի մոտ ընդդեմ ներգաղթյալ–բռնաբարողների բողոքի գործողություն է տեղի ունեցել (տեսանյութ)

Շուրջ 700 մարդ է բողոքի գործողության դուրս եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի մոտ՝ ընդդեմ ներգաղթյալ–բռնաբարողների։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն։

Բեռլինի կենտրոնում իրականացված ցույցը կազմակերպվել էր Ռուս գերմանացիների միջազգային համագումարի կողմից։

Ցուցարարները բողոքել են գերմանուհիների հանդեպ ներգաղթյալների և փախստականների կողմից իրականացվող բռնությունների դեմ։ Ցույցը նաև արվել է ի պաշտպանություն 13-ամյա ռուս դպրոցական Լիզայի, ում Բեռլինում բռնաբարել էր ներգաթյալների խումբը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը