Աշխարհ

23.01.2016 19:10


Մեկ կաթսա ուկրաինական մսով բորշչը 3 դոլար է գնահատվել

Մեկ կաթսա ուկրաինական մսով բորշչը 3 դոլար է գնահատվել

Ուկրաինայում մսով բորշչի մեկ կաթսան 74 գրիվնա է գնահատվել (3 դոլար)։ УНИАН–ի փոխանցմամբ՝ առանց մսի բորշչի մեկ կաթսան էլ 21,78 գրիվնա է կազմել (0,88 դոլար)։

Ինչպես նշել են «բորշչի ցուցիչը» սահմանողները, դեռ դեկտեմբերին 3,5–4 լ ծավալով մեկ կաթսայի գինը 0,3%–ով նվազել էր նախորդ ամսվա արժեքից։

Նշվում է, որ ներկայիս գինը պայմանավորված է այս ամիս տավարի, մսի, սոխի և գազարի գների աննշան նվազմամբ։

Բորշչում օգտագործվել են 600 գ տավարի միս, 300 գ կաղամբ, 200 գ գազար, 500 գ բազուկ, 200 գ սոխ, 30 գ արևածաղկի յուղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը