Աշխարհ

23.01.2016 17:40


6 միջոց՝ տարբերելու բնօրինակ օծանելիքը կեղծվածից (լուսանկար)

6 միջոց՝ տարբերելու բնօրինակ օծանելիքը կեղծվածից (լուսանկար)

Հաճախ մենք հանդիպում ենք օծանելիքների, որոնք ճիշտ և ճիշտ բնօրինակի տեսքն ունեն, փոխարենը՝ 2–3 անգամ էժան են նրանցից։ Սակայն իսկության վերաբերյալ կասկածները շարունակում են տանջել։

Եվ այսպես, ինչպե՞ս տարբերել բնօրինակը, երբ գրությունը, կարծես, նույնն է («made in France»), բույրը՝ նույնպես։ «misstits.ru»–ն առաջարկում է տարբերակման 6 միջոց։

1. Փաթեթավորումը

Եթե օծանելիքը փաթեթավորված է թափանցիկ թաղանթով, ապա վերջինը պետք է կիպ գրկած լինի տուփը և ամրացված լինի ջերմային մեթոդով, այլ ոչ թե սոսնձված։

2. Տուփը

Ուշադիր զննեք օծանելիքի տուփը։ Առաջին հերթին ստուգեք անվանումը։ Կեղծվածներում հաճախ բաց թողնված կամ ավելացված տառեր են լինում։ Իսկական ֆրանսիական օծանելիքի վրա դուք երբեք չեք գտնի «parfume» գրությունը. ճիշտ տարբերակը «parfum» ձևն է։

Տուփի վրա պետք է նշված լինի ոչ միայն արտադրող երկրի անունը, այլև այն, որ օծանելիքը ստեղծվել է այդ երկրում, այսինքն՝ ոչ միայն «Italy», այլև՝ «Made in Italy»։

Բնօրինակի վրա միշտ պետք է նշված լինեն պիտանելիության ժամկետը, բաղադրությունը և ծավալը։

3. Նշանները

Բնօրինակի վրա սովորաբար լինում է գծային ծածկագիր, որը կարելի է համապատասխան ծրագիրը ներբեռնելով՝ հեշտությամբ ստուգել. այդկերպ կիմանաք վայրը, որտեղ օծանելիքն արտադրվել է։

«recycling» նշանը պետք է հստակ լինի։

Այնուհետև ման ենք գալիս ստվարաթղթին դրոշմված նշաններ, որոնք առկա են նաև սրվակի վրա։

Սա սերիական համարն է, որը երբեք չպետք է բացակայի։

4. Լրացուցիչ կառուցվածք

Բնօրինակի տուփի ներսում պետք է լրացուցիչ կառուցվածք լինի, որը կանխում է սրվակի թափահարվելը։ Հաճախ այն ստվարաթղթից է լինում։

5. Գույնը

Եթե ձեր սիրելի օծանելիքի գույնը խիստ ընդգծված է, ապա համեմատեք այն արտադրողի կայքում եղած գույնի հետ, իսկ եթե դժվարանում եք, պետք է պարզապես հիշել, որ բնօրինակը սովորաբար ավելի նուրբ գույն է ունենում։

6. Ուշադրություն դարձրեք սրվակի խուփին

Խուփը պետք է իդեալական հարթ լինի և համաչափ (եթե, իհարկե, այն համաչափ չէ դիզայնի հեղինակի մտահղացմամբ)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը