Աշխարհ

23.01.2016 16:50


ՌԴ 38-ամյա բնակչուհին՝ «Միսիս տատիկ Եվրոպա» մրցույթի հաղթող (լուսանկար)

ՌԴ 38-ամյա բնակչուհին՝ «Միսիս տատիկ Եվրոպա» մրցույթի հաղթող (լուսանկար)

ՌԴ 38-ամյա բնակչուհի Ելիզավետա Ռոդինան Բուլղարիայում կայացած «Միսիս տատիկ Տիեզերք–2016» միջազգային մրցույթում ստացել է «Միսիս տատիկ Եվրոպա» տիտղոսը։ Ռոդինան ստացել է նաև «Միսիս երեկոյան զգեստ» հատուկ մրցանակը։ Այս մասին գրում է «Վեստին»՝ «Inlife.bg»–ին հղումով։

«Միսիս տատիկ Տիեզերք–2016» մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել Բուլղարիայի քաղաքացի Գրետա Կրալևան։

Աշխարհի ամենագեղեցիկ տատիկի կոչմանն արժանանալու համար պայքարում էր 10 մասնակից։ Ռոդինային մրցույթին մասնակցելու իրավունք է տվել ՌԴ–ում «Միսիս տատիկ» ճանաչվելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը