Աշխարհ

23.01.2016 12:42


ԱՄՆ 11 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել. կան զոհեր

ԱՄՆ 11 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել. կան զոհեր

ԱՄՆ-ի արևելյան ափին գտնվող 11 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։ Պատճառը սաստիկ ձնաբուքն է։ «The Telegraph»-ը հայտնում է, որ 10 մարդ է զոհվել։

Չեղյալ է հայտարարվել ավելի քան 7.100 ավիաչվերթ։ Չեղարկվել կամ հետաձգվել են նաև Սպիտակ տան ու Պետդեպի ճեպազրույցները։ Փոփոխվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրակարգը։

Մինչ երկուշաբթի Վաշինգտոնում դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը։ Փակվել են խանութներն ու պետական հաստատությունները։

Պետական ծառայողներին թույլատրել են աշխատանքից 4 ժամ շուտ տուն գնալ։

Տեղի իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս դուրս չգալ տներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը