Աշխարհ

23.01.2016 12:28


Մոլդովայում ընդդիմադիրները որոշել են հանգստանալ շաբաթ օրը (տեսանյութ)

Մոլդովայում ընդդիմադիրները որոշել են հանգստանալ շաբաթ օրը (տեսանյութ)

Այսօր Քիշնևում ընդդիմադիրները դադար են վերցրել, որպեսզի պատրաստվեն վաղվա զանգվածային բողոքի գործողություններին։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Կառավարության հրաժարական, խորհրդարան ցրել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջող ցուցարարները պատրասվում են բողոքի ալիքը վերսկսել կիրակի կեսօրին։

Իսկ նախօրեին Մոլդովայի մայրաքաղաքում բողոքի գործողություններն ընթացել են 7 ժամ շարունակ։ Ցուցարարները շրջափակել էին հանրային հեռուստաընկերության, ՊՆ–ի, Արդարադատության նախարարության շենքերը և այն բանտը, որտեղ գտնվում է նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը