Լրահոս

06.10.2010 17:27


Սերժ Ազատիչը՝ մարքսիստին. «Արա՛, դու կարծում ես՝ հե՞շտ ա Ռուսաստանի նախագահի հետ խոսելը»

Սերժ Ազատիչը՝ մարքսիստին. «Արա՛, դու կարծում ես՝ հե՞շտ ա Ռուսաստանի նախագահի հետ խոսելը»

-Երբ ես Ծիծառնակաբերդում Սերժ Ազատիչին ասում էի՝ համարձա՛կ, ավելի համարձա՛կ ռուսների հետ փոխհարաբերություններում, նա ասաց. «Արա՛, դու կարծում ես՝ հե՞շտ ա Ռուսաստանի նախագահի հետ խոսելը»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր հայտարարել է «Մարքիսիստական» կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ու հավելել,-փառք Աստծո, նախագահը նոր հայ-ռուսական դոկտրինա ստեղծեց:

Նա ասել է, թե հիմա ժամանակն է այդ հայեցակարգը որպես «բազիս դոկտրինա» օգտագործել և արցախյան հիմնահարցի լուծման նոր դիվանագիտական «պոստուլատներ» առաջարկել, այլ ոչ թե սպասել, թե մեզ ինչ են թելադրում Հիլարի Քլինթոնն իր ստեղծագործական «առանժիրովկայով», թուրքերը և մյուսները։

-Համարձակություն, համարձակություն և նորից համարձակություն։ Սա՛ է խնդիրը,-եզրակացրել է Դավիթ Հակոբյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը