Աշխարհ

23.01.2016 10:56


Կանադայում աշակերտի կողմից սպանված ուսուցչուհին քաղաքապետի դուստրն էր

Կանադայում աշակերտի կողմից սպանված ուսուցչուհին քաղաքապետի դուստրն էր

Կանադայի Սասկաչևան նահանգի Լա Լոշ բնակավայրում բարձր դասարանի աշակերտներից մեկը սպանել է 4 մարդու։ Այս մասին հայտնում է «lenta.ru»-ն։

Աշակերտը նախ տանն է կրակ բացել՝ սպանելով իր 2 եղբայրներին, ապա գնացել դպրոց և սպանել քաղաքապետի պաշտոնակատարի՝ ուսուցչուհի աշխատող դստերը՝ 23-ամյա Մարի Ժանվյեին: Իր միակ դստեր մահվան մասին լուրը հայտնել է անձամբ քաղաքապետի պաշտոնակատարը։

Չորրորդ մահացածի մասին տեղեկություններ չկան։

Երկու մարդ էլ վիրավորվել է. նրանց վիճակը գտնվում է ծայրահեղ ծանր։

Աշակերտի նման քայլի դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Նա ձերբակալվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը