Գերմանիայում ընդդեմ ներգաղթյալների ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախման (տեսանյութ)
Պոտսդամում ոստիկանների հետ բախումներով է ավարտվել «Գերմանիայի համար այլընտրանք» աջակողմյան կուսակցության բողոքի գործողությունը։ Ակտիվիստները, ովքեր հայտնի են ներգաղթյալների դեմ իրենց ծայրահեղ դիրքորոշմամբ, ցույց են արել՝ ի պաշտպանություն կանանց իրավունքների։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։
Ցուցարարներից շուրջ 10–ը նույնիսկ գրավել է քաղաքի կենտրոնում գտնվող շինություններից մեկը և վերևից թռուցիկներ նետել։
Միաժամանակ, ընդդեմ գերմանացի ազգայնականների փողոց են դուրս եկել նրանց հակառակորդները։
Բողոքի գործողության մասնակիցներին հանդարտեցնելու համար դեպքի վայր է ժամանել ավելի քան 300 ոստիկան։ Նրանք կենդանի պատ են կազմել «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության ակտիվիստների և նրանց հակառակորդների միջև։

Մի քանի մարդ բերման է ենթարկվել։
7or.am