ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ
Հայաստանում Եվրամիության պատվիրակությունն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ ափսոսանք հայտնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Կարեն Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Ազատություն»–ը։
«Ափսոսանքով տեղեկացանք, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել, և մենք ողջունում ենք նրան գերազանց աշխատանքի համար», - ասված է պատվիրակության հայտարարությունում:
Եվրամիության պատվիրակությունը շեշտում է մարդու իրավունքների հաջորդ պաշտպանի պատշաճ ընտրության և նրա լիակատար անկախության ապահովման կարևորությունը՝ շարունակելով․
«Հետևաբար, Եվրամիությունը վստահ է, որ Հայաստանի հաջորդ օմբուդսմենը կնշանակվի Ազգային ժողովի կողմից՝ փոխհամաձայնությամբ, և ի վիճակի կլինի պահպանել այդ կարևոր հաստատության անկախությունը»:
Հայտարարությունում ընդգծված է նաև, որ «պետական մարմինների՝ օմբուդսմենի առաջարկներին առավել արդյունավետորեն հետևելը, անշուշտ, կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանությանը»:
«Եվրամիությունը նվիրված է Հայաստանում բարեփոխումներին աջակցությանը, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների և օրենքի գերիշխանության բնագավառում»,-շեշտում է պատվիրակությունը՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մարդու իրավունքների միջազգային չափանիշների արդյունավետ իրականացման գործում:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։