Աշխարհ

22.01.2016 16:39


Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի տարածքում

Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի տարածքում

Սույն թվականի հունվարի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 14.42-ին (Գրինվիչի ժամանակով` 10.42-ին), ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 39.860 և արևելյան երկայնության՝ 47.770:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը