Աշխարհ

22.01.2016 18:20


«Youabian Puma». աշխարհի ամենատարօրինակ ավտոմեքենան (լուսանկար, տեսանյութ)

«Youabian Puma». աշխարհի ամենատարօրինակ ավտոմեքենան (լուսանկար, տեսանյութ)

Հրեշանման ռոդսթեր «Youabian Puma»–ն առաջին անգամ ցուցադրվել է Լոս Անջելեսի ավտոմեքենաների ցուցասրահում 2013–ին։ Չնայած այն բանին, որ մեքենան հիմնական տաղավարում չէր կանգնեցված, այլ փողոցային «վրանում», այցելուների և լրագրողների հետաքրքրությունը նրա հանդեպ բավական մեծ էր։

«wroom.ru»–ի փոխանցմամբ՝ տարօրինակ այս մեքենան հեղինակել է ձեռնարկատեր Քամբիզ Յուաբիանի ընկերությունը, որը բժշկական սարքավորումներ է մատակարարում։

Գործարարը, որը դոկտորի գիտական աստիճան ունի, պատմել է, որ սեփական մեքենան հնարելն իր վաղեմի երազանքն է եղել։

Չնայած ամերիկյան հրապարակումներում «Պումայի» արժանացմանը «անճոռնի», «ծիծաղելի» և «այլանդակ» որակումներին՝ Ճապոնիայից, Չինաստանից և Մերձավոր Արևելքի երկրներից մեկից ստացվեցին 1,1 մլն դոլար արժողությամբ մեքենայի առաջին պատվերները։

«Volvo C70» կաբրիոլետի թափքով, երկդուռ, 6–տեղանոց ռոդսթերն ունի 6,2 մ երկարություն, 2,4 մ լայնություն, ավելի քան 3 տ քաշ, LS7 V8 բենզինային շարժիչ՝ 7 լ ծավալով և մոտ 500 ձիաուժ հզորությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը