ՄԱԿ. «Սաուդյան Արաբիան դժվարացնում է Սիրիայի հարցով բանակցությունների մեկնարկը»
Սաուդյան Արաբիան իրեն հարմար ընդդիմության պատվիրակությունն է պարտադրում Դամասկոսի հետ բանակցություններում։ ՄԱԿ–ի հատուկ բանագնաց Սթաֆֆան դե Միսթուրի խոսքերով՝ դա խիստ դժվարացնում է սիրիական հակամարտության դիվանագիտական կարգավորումը։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։
Հիշեցնենք, որ բանակցությունները նախանշված են 2016թ. հունվարի 25–ին։
Ընդդիմադիր խմբերի դաշինքը մերժել է բանագնացի անձնական խնդրանքը՝ թույլ տալ մյուսներին ևս մասնակցել բանակցություններին։ ՄԱԿ ԱԽ փակ նիստում ներկայացրած իր հաշվետվությունում Միսթուրան հայտնել է, որ Էր Ռիադի ընդդիմադիրների կոալիցիան և նրա հովանավորները պնդում են առաջատարության իրենց բացառիկ դերի հարցում՝ որպես ընդդիմադիրների միակ պատվիրակություն։
Միսթուրան կոչ է արել Ռուսաստանին, ԱՄՆ–ին և Անվտանգության խորհրդի մյուս առանցքային անդամներին սատարել իր միջնորդական ջանքերին։ Բացի այդ, նա հայտարարել էր, որ Ժնևում կայանալիք բանակցություններին չի հրավիրի կոնկրետ ընդդիմադիր խմբերի, եթե սիրիական հակամարտությունում հիմնական արտաքին խաղացողները հավանություն չտան ցանկին։

7or.am