Աշխարհ

22.01.2016 12:00


Գյումրիի 102-րդ ռազմաբազայում տեղի է ունեցել Ավետիսյանների սպանության գործով դատական 3–րդ նիստը (տեսանյութ)

Գյումրիի 102-րդ ռազմաբազայում տեղի է ունեցել Ավետիսյանների սպանության գործով դատական 3–րդ նիստը (տեսանյութ)

Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղակայված զորամասում տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով 3–րդ արտագնա դատական նիստը՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ։

Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել քր. գործով առաջադրված հոդվածների բոլոր դրվագներով։

Դատարանը որոշում է կայացրել լրատվամիջոցներով նիստի ուղիղ հեռարձակման ժամանակ հաղորդել միայն պատկերը, իսկ ձայնն անջատել։

Նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդների ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով դատավարությունը հետաձգվել է մինչև հունվարի 29–ը։

Հիշեցնենք, որ առաջին նիստը տեղի էր ունեցել 2015թ. դեկտեմբերի 18–ին, 2–րդ նիստը՝ հունվարի 18–ին։
Սպանության համար մեղադրվում է 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը