Աշխարհ

22.01.2016 17:14


Քաղաք–ուրվական. պատերազմն ավերակների է վերածել Հոմսը (տեսանյութ)

Քաղաք–ուրվական. պատերազմն ավերակների է վերածել Հոմսը (տեսանյութ)

Սիրիայում իր մեծությամբ երրորդ քաղաքը՝ Հոմսը, որը երկար ժամանակ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների և կառավարական զոքերի միջև մղվող անողոք մարտերի թատերաբեմ էր, գրեթե անճանաչելի է դարձել։

Սիրիական հակամարտությունը սկսվել է հենց Հոմսում։ Երկարատև պաշարումից հետո ՍԱՀ բանակին հաջողվեց գրեթե ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնել բնակավայրը։ Այդուհանդերձ, նահանգապետ Մուհամմեդ Թալյալ Ալ–Բարազիի խոսքերով, փողոցային երկարամյա մարտերի, հրետանային գնդակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով ավերված բնակելի տներն ու հաստատությունները վերականգնելը շատ դժվար կլինի։ Ըստ նահանգապետի՝ դրանց մեծ մասը ենթակա չէ վերանորոգման. ավելի հեշտ կլինի եղածն էլ ավերել ու նորը կառուցել։

Ավերակների նման տեսարանների կարելի է հանդիպել նաև սիրիական Հալեպում, Դերաայում, Դամասկոսում։

Մանրամասները՝ RT–ի ռեպորտաժում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը